Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վանաձորի թիվ 3 դպրոցը 160 տարեկան է
12.12.2013
Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը նշում է հիմնադրման 160-ամյակը: Այդ առիթով հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել դեկտեմբերի 10-ին, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի անունից դպրոցի հոբելյանը շնորհավորեց և բարեմաղթանքի ջերմ խոսքեր հղեց մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը: Լավագույն ուսուցիչներին մարզպետի կողմից հանձնվեցին նաև շնորհավորագրեր և ծաղկեփնջեր:



