Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետ Արթուր Նալբանդյանը շնորհավորեց մարզի վաստակաշատ ուսուցիչներին 03.10.2013
Ուսուցիչների օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել հոկտեմբերի 3-ին, Լոռու մարզպետարանի դահլիճում: Մարզի տարբեր համայնքներից հրավիրված 25 վաստակաշատ մանկավարժներին շնորհավորեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Միջոցառմանը մասնակցում էին նաև փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, վարչության աշխատակիցներ,«Լոռու դպրոց» հիմնադրամի գործադիր տնօրեն Մայիս Խաչատրյանը:

Միջազգային օրվա կապակցությամբ տարեցներին շնորհավորեցին Լոռու մարզպետն ու փոխմարզպետը 01.10.2013
Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ, ավանդույթի համաձայն, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն այցելեց երկու երկարակյաց տարեցների՝ անձամբ իր շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքերը հղելու նրանց:
Աշխատանքային խորհրդակցություն 30.09.2013
Սեպտեմբերի 30-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Առաջիկա ամիսը, ինչպես նշեց Լոռու մարզպետը, հագեցած կլինի մի շարք մշակութային միջոցառումներով: Ա. Նալբանդյանը համապատասխան հանձնարարականներ տվեց միջոցառումները պատշաճ կերպով կազմակերպելու համար:

Երևանի Արաբկիր վարչական շրջանի պատվիրակության հերթական այցը Վանաձոր 30.09.2013
Լոռու մարզի և Երևանի Արաբկիր վարչական շրջանի միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել դեռևս նախորդ տարի, որին հաջորդել է փոխգործակցությունը երկու վարչական միավորների միջև: Շուրջ մեկ տարվա ընթացքում փոխադարձ այցեր են եղել:
Աբելյանցիների հյուրախաղերը Երևանում 28.09.2013
Սեպտեմբերի 27-ին Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, Ու. Շեքսպիրի «Արքա Լիր» ողբերգության ներկայացմամբ, մեկնարկեցին Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հյուրախաղերը:
Տեղի ունեցավ Զբոսաշրջության միջազգային օրվան նվիրված էքսպո 28.09.2013
Սեպտեմբերի 27-ին, Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում կայացավ զբոսաշրջության միջազգային օրվան նվիրված միջոցառում: Այն կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից: Էքսպոյի նպատակն էր ՀՀ-ում խթանել զբոսաշրջության զարգացումը:



