Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
2014-ին մարզի հանրակթական դպրոցներում լուրջ ուշադրություն կդարձվի ռազմահայրենասիրական դաստիարակությանը
20.01.2014
Հունվարի 20-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը անցկացրեց խորհրդակցություն Լոռու մարզպետարանի կրթության մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանի, վարչության աշխատակիցների, մարզպետարանի Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանի, Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանի, Ներքին աուդիտի բաժնի պետ Լևոն Բերոյանի, Վանաձորի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ:
Ա. Նալբանդյանը նախ և առաջ անդրադարձավ ներառական կրթության համակարգին: Ասվեց, որ հունվարից ներառական կրթություն է իրականացվում մարզի թվով 13 դպրոցներում (հունվարի 1-ից նաև Վանաձորի թիվ 6, 25, Ալավերդու թիվ 12 և Ախթալայի դպրոցներում), որտեղ կրթություն են ստանում տարաբնույթ խնդիրներ ունեցող 300 երեխաներ: Մարզպետի հստակ պահանջն է. նշված դպրոցներում ներառական կրթություն պետք է իրականացնեն բացառապես մասնագետ մանկավարժները՝ հաշվի առնելով, թե ինչպիսի կարիքներով, ինչ խնդիրներով երեխաներ են հաճախում տվյալ ուսումնական հաստատություններ: Իրական պատկերը ճշտելու նպատակով Կրթության, մշակույթի և սպորտի վարչության, Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցները ուսումնասիրություններ կկատարեն նշված դպրոցներում:
Լ. Բերոյանը համառոտ ներկայացրեց նախորդ տարի մարզի հանրակրթական դպրոցներում բաժնի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքները՝ նշելով,որ արձանագրվել են որոշ խախտումներ: Ա. Նալբանդյանն այս առումով նշեց, որ ուսումնասիրությունները ոչ թե տնօրեններին պատժելու, այլ բացթողումները շտկելու միտում ունեն: Նա հորդորեց առավել զգոն լինել, աշխատել օրենքի սահմաններում՝ անհաճո խնդիրներից խուսափելու համար:
Մարզի ղեկավարն անդարադարձավ նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման խնդրին: Ինչպես հայտնի է, հունվարի 1-ից հանրակրթական դպրոցների ֆինանսավորման նոր կարգ է գործում մինչև 100, 101-ից 300, 301 և ավելի աշակերտ ունեցող դպրոցների համար: Դպրոցներն այսուհետ կառաջնորդվեն նաև հստակեցված հաստիքացուցակներով:
Մարզպետը վստահեցրեց, որ սակավ աշակերտ-թվով դպրոցներում լուրջ ֆինանսական խնդիրներ չեն առաջանա, քանի որ մարզպետներին հնարավորություն է տրվել ֆինանսական միջոցների վերաբաշխում կատարել:
Ա. Նալբանդյանը խիստ կարևորեց ռազմահայենասիրական դաստիարակության կազմակերպումը դպրոցներում՝ նշելով, որ այս ուղղությամբ 2014-ին լուրջ քայլեր կիրականացվեն Կրթության, մշակույթի և սպորտի վարչության հետ համատեղ:
Նա անդրադարձավ նաև դպրոցական առարկայական օլիմպիադաների կազմակերպմանը, դպրոցական խորհուդների գործունեությանը, թափուր հաստիքների համար անցկացվող մրցույթների կազմակերպմանը՝ կարևորելով թափանցիկ և անկողմնակալ աշխատելաոճը: