Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային քննարկումներ Ալավերդի քաղաքում

24.01.2014

Հունվարի 23-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն աշխատանքային այցով Ալավերդի քաղաքում էր: Նրան ուղեկցում էին մարզպետարանի Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը:
Ա. Նալբանդյանը նախ Ալավերդու քաղաքապետարանում անցկացրեց քաղաքացիների ընդունելություն: Մարզպետին դիմած մեկ տասնյակից ավելի քաղաքացիների խնդիրները դարձյալ սոցիալական ու առողջապահական ոլորտներին էին առնչվում: Առաջադրված հարցերին ու սոցիալական աջակցության խնդրանքներին հնարավորության սահմաններում դրական լուծումներ տրվեցին:
Ապա տեղի ունեցավ խորհրդակցություն Թումանյանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվեցին սեփական եկամուտների հավաքագրմանը, համայնքների կողմից իրատեսական բյուջենների կազմմանը, 2014թ. իրականացվելիք գյուղատնտեսական պետական աջակցության ծրագրերին, մարզի համայնքներում տեղեկատվական համակարգերի տեղադրմանն առնչվող, ինչպես նաև մի շարք այլ հարցեր: Մարզի ղեկավարը նշեց, որ հարկերի հավաքագրման տեմպերը չպետք է թուլացնել նաև այս տարի, ընդ որում ամենօրյա աշխատանք պետք է իրականացնել,որպեսզի ցուցանիշները դժգոհելու առիթ չտան: Նա համայնքների ղեկավարներին հորդորեց ևս մեկ անգամ վերանայել ու վերջնական տեսքի բերել բյուջեները՝ առավել իրատեսական հիմնավորումներով:
Ինչ վերաբերում է տեղեկատվական համակարգերի տեղադրմանը, ապա տեղեկացվեց, որ կարճ ժամանակ անց փաստաթղթաշրջանառությունը պետք է կատարվի բացառապես էլեկտրոնային տարբերակով: Այնպես, որ համայնքների ղեկավարներն առաջին հերթին իրենք պետք է շահագրգիռ լինեն համակարգերի շուտափույթ գործարկման առումով: Հարկ է նշել, որ համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ (ՀԿՏՀ) է ներդրվել մարզի 113 համայնքից 48-ում, որոնցից միայն 39 համայնք ունի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն իրականացնելու հնարավորություն:
Մարզի ղեկավարը տեղեկացրեց նաև, որ այս տարի ևս գյուղացիական տնտեսություններին մատչելի գներով կտրվի պարարտանյութ, դիզվառելիք և սերմացու: Ընդ որում, ազոտական պարարտանյութի փոխարեն, այս տարի գյուղատնտեսներին առաջարկվում է կալիումական և ֆոսֆորական պարարտանյութ: Դա հիմնավորվում է նրանով, որ տարիներ շարունակ օգտագործվող ազոտական պարատանյութը կարող է ոչ բարենպաստ ազդեցություն ունենալ հողի կենսաքիմիական կառուցվածքի և բերքատվության վրա: Ուստի, խնդրի կարևորությունից ելնելով, առաջարկվում է վերոնշյալ տարբերակը՝ դարձյալ շուկայականից մատչելի գներով:
Օրվա ավարտին Ա. Նալբանդյանը մարզում տուրիզմի զարգացմանն առնչվող հարցերի վերաբերյալ խորհրդակցություն անցկացրեց Թումանյանի տարածաշրջանի յոթ համայնքների ղեկավարների մասնակցությամբ:Քննարկմանը մասնակցում էին նաև մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, մարզպետարանի Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը: Նշված համայնքներն ընդգրկված են Ֆրանսիայի ՊԱԿԱ ռեգիոնի աջակցությամբ իրականացվող տուրիզմի զարգացման ծրագրում: Տեղի ունեցավ «Լոռու տուրիզմ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը:Քվեարկությամբ ընտրվեցին հոգաբարձուների խորհրդի անդամները, տնօրենը և տուրիզմի զարգացման գրասենյակի ղեկավարը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27