Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Թռուցկաժողով 06.06.2012

Հունիսի 5-ին տեղի ունեցավ Լոռու մարզպետի ամենշաբաթյա թռուցկաժողովը, որի ընթացքում վարչությունների ու բաժինների պետերը զեկուցեցին նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման մասին, մարզպետի կողմից տրվեցին նոր հանձնարարականներ: (Տեսանյութ)

Լոռու մարզ- ՊԱԿԱ համագործակցությունը հեռանկարներ է խոստանում

Լոռու մարզ- ՊԱԿԱ համագործակցությունը հեռանկարներ է խոստանում 05.06.2012

Դեռևս մարտ ամսին Ֆրանսիայի Պրովանս Ալպ կոտ դ’Ազյուր (ՊԱԿԱ) ռեգիոնալ խորհրդի՝ Լոռու մարզ կատարած այցելության ժամանակ համաձայնություն էր ձեռք բերվել կողմերի միջև համագործակցության շրջանակներում քայլեր իրականացնել գյուղատնտեսության և տուրիզմի բնագավառներում։ Հունիսի 5-ին ՊԱԿԱ մարզի պատվիրակությունը կրկին Լոռու մարզում էր, այս անգամ արդեն գործնական քայլեր ձեռնարկելու նպատակով։ (Տեսանյութ)

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ ՊԵՏՔ Է ԲԱՑԱՌԵԼ ԲՈԼՈՐ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 04.06.2012

2012թ. մայիսի 24-ին Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի նախաձեռ¬նու¬թյամբ տեղի ունեցավ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման հնարավորու¬թյունները» հետազոտության թեմայով սեմինար-քննարկում, որի նպատակն էր վեր հանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման հարցում տեղ գտած թերությունները և դժվարություները, որոնց արդյունքների հիման վրա կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ:

Լոռու  մարզի  խորհրդի  նիստում

Լոռու մարզի խորհրդի նիստում 01.06.2012

Մայիսի 30-ին տեղի ունեցավ Լոռու մարզխորհրդի հերթական նիստը, որը վարում էր մարզպետ Արթուր Նալբանդյանը: Լսվեցին զեկուցումներ հանրակրթական համակարգի բարեփոխումների ընթացքի, երեխաների պաշտպանության ոլորտում ինտեգրված սոցիալական ծառայության համակարգի բաղադրիչների վերաբերյալ, արվեցին օրախնդիր հայտարարություններ:

Մարզխորհրդի նիստ 29.05.2012

ՀՀ Լոռու մարզի խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 30-ին ժամը 11-ին Վանաձորի «Լոռի» ժամանցի կենտրոնի (երկաթուղայինների մշակույթի տան) դահլիճում: Օրակարգում՝ 1. Լոռու մարզի հանրակրթական համակարգի բարեփոխումների ընթացքի մասին: (Զեկ.` ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մ.Սայադյան) 10 րոպե 2. Ինտեգրված սոցիալական ծառայության համակարգի բաղադրիչները երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում: (Զեկ.՝ մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ն.Սարգսյան ) 15 րոպե 3. Հայտարարություններ.

Ղարաքիլիսայի ճակատամարտը վճռական էր հայ ժողովրդի համար

Ղարաքիլիսայի ճակատամարտը վճռական էր հայ ժողովրդի համար 28.05.2012

Մայիսի 28-ին, ավանդույթի համաձայն, Հայաստանի Առաջին Հանրապետության և 1918-ի մայիսյան հերոսամարտերին նվիրված միջոցառում էր կազմակերպվել Վանաձորի Կոտրած եկեղեցու հուշակոթողի մոտ։ Մասնակցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, Լոռու մարզային, Վանաձորի քաղաքային իշխանությունների, զինվորականության, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, բազմահարյուր վանաձորցիներ։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-05 16:31:36