Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արտագնա խորհրդակցություններ Գուգարքի և Սպիտակի տարածաշրջանների համայնքապետերի մասնակցությամբ

04.02.2014

Փետրվարի 4-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն արտագնա խորհրդակցություններ անցկացրեց Գուգարքի և Սպիտակի տարածաշրջանների համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Այսպիսով՝ մարզի ղեկավարն ամփոփեց տարածաշրջանային արտագնա խորհրդակցությունների շարքը: Գուգարքի տարածարջանի համայնքապետերի մասնակցությամբ խորհրդակցությունն անցկացվեց Լոռու մարզպետարանում: Մասնակցում էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Վանիկ Ասատրյանը, մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ  Դավիթ Մանուչարյանը:

Քննարկվեցին սեփական եկամուտների հավաքագրմանը, համայնքների կողմից իրատեսական բյուջեների կազմմանը, բյուջեների ծախսային մասին վերաբերող, 2014թ. իրականացվելիք գյուղատնտեսական պետական աջակցության ծրագրերին, մարզի համայնքներում տեղեկատվական համակարգերի տեղադրմանն առնչվող, ինչպես նաև մի շարք այլ հարցեր:

Մարզի ղեկավարը նշեց,որ թեև նախորդ տարի 95,5 տոկոս սեփական եկամուտի հավաքարման կատարողական է ապահովել, սակայն հանրապետության կտրվածքով, հարկերի հավաքրման ցուցանիշները բարվոք վիճակում չեն: Այսուհանդերձ, մարզում կան տարածաշրջաններ, ուր հավաքագրումները զիջում են անգամ մարզի միջին ցուցանիշներին, ինչն անընդունելի է: Այդ տարածաշրջաններից է նաև Գուգարքը, որը նախորդ տարիների համեմատությամբ, զգալիորեն թուլացրել է հավաքագրման տեմպերը: Պատճառն, ըստ Ա. Նալբանդյանի, ոչ հետևողական աշխատանքն է:  Մարզի ղեկավարի հորդորն է. փետրվար ամսին անպայման շտկել իրավիճակը և չմոռանալ, որ  հարկերի հավաքագրումը համայնքների ղեկավարների պարտադիր լիազորություններից մեկն է:

Ս. Հովհաննիսյանը ներկայացրեց 2013թ. սեփական եկամուտների հավաքագրման ընդհանուր պատկերը:  Նախորդ տարի սեփական եկամուտները հավաքագրվել են 93,8 տոկոսով, հողի հարկը՝ 89 և գույքահարկը 96 տոկոսով: Հատկապես   մտահոգիչ է, որ հավաքագրման տեմպերը թուլացրել է մարզկենտրոնը, մինչդեռ տարածաշրջանի մի շարք համայնքներ 100 տոկոս հավաքագրում են ապահովել բոլոր հարկատեսակների գծով:

Սպիտակի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացվեց Սպիտակի քաղաքապետարանում: Ի թիվս քննարված մի շարք հարցերի, կարևորվեց հատկապես սեփական եկամուտների հավաքագրումը:  Սպիտակը հարկերի հավաքագրման առումով մարզում առաջին հորիզոնականն է զբաղեցնում: Սեփական եկամուտները հավաքագրվել են 114 տոկոսով, հողի հարկը՝ 105,8 և գույքահարկը 125,4 տոկոսով:

Մարզպետը նշեց, որ Տարածքային կառավարման նախարարությունն այսուհետ նոր դիրքորոշում կցուցաբերի խնդրի  վերաբերյալ և  գոհացուցիչ կհամարվի միայն սահմանված պլանի ամբողջական հավաքագրումը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27