Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

03.02.2014

Փետրվարի 3-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսան զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց 2014թ. հունվար ամսվա սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Սեփական եկամուտների կատարողականը պլանի դիմաց կազմել է 114,5 տոկոս, գույքահարկի կատարողականը՝ 133,3 տոկոս, հողի հարկինը՝ 94,5 տոկոս: Ընդ որում, նախորդ տարվա նկատմամբ հողի հարկի հավաքագրումը կազմել է 68,9 տոկոս, պակաս է հավաքագրվել ավելի քան 10 մլն դրամ: Ա. Նալբանդյանն այս ցուցանիշն անընդունելի համարեց՝ նշելով, որ փոխմարզպետները պետք է փետրվար ամսվա ընթացքում ամենօրյա աշխատանքներ տանեն վիճակը շտկելու համար:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյանը տեղեկացրեց, որ պետական աջակցությամբ տրվելիք դիզվառելիքի, պարարտանյութի և սերմացուի պահանջակի հայտերն արդեն ներկայացվել են Գյուղնախարարություն: Մարզի ղեկավարն իր հերթին տեղեկացրեց, որ մարզին այս տարի հատկացվել է 5 հակակարկտային կայան, որոնք կտեղադրվեն Սպիտակի և Ստեփանավանի տարածաշրջաններում՝ այն տեղանքներում, որտեղ գյուղնշանակության հողերն օգտագործվում են 100 տոկոսով: Կայանները կկառավարվեն Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:
Մարզի ղեկավարն անդրադարձավ նաև «Հայջրմուղկոյուղու» և մարզի քաղաքային համայնքների միջև համագործակցության բացակայությանը, ինչի պատճառով համայնքներում մի շարք խնդիրներ են ծագում: Այսուհետ, «Հայջրմուղկոյուղու»՝ այս կամ այն համայնքում իրականացվելիք ծրագիրի նախնական տարբերակը կքննարկվի համայնքների ղեկավարների հետ: Հետագա բարդություններից խուսափելու նպատակով մարզի ղեկավարը Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանին հանձնարարեց շրջաբերականներ ուղարկել քաղաքային համայնքների ղեկավարներին: Ա. Ջանազյանը տեղեկացրեց նաև, որ միջհամայնքային, միջմարզային և միջպետական նշանակության ճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ. ճանապարհները հիմնականում անցանելի են:
Աննախադեպ ցուրտ եղանակների հետ կապված՝ օրախնդիր է նաև դպրոցներում բավարար ջերմաստիճանի ապահովման հարցը: Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը տեղեկացրեց, որ մարզի բոլոր դպրոցների տնօրեններին հանձնարավել է պատշաճ մակարդակով ջեռուցում կազմակերպել:
Կրկին անդրադարձ կատարվեց դպրոցներում հայրենագիտական, ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրներին: Մարզի ղեկավարն այս առումով կարևորեց նաև էքսկուրսիաների կազմակերպումը՝ դեպի մարզի մշակութային կենտրոններ, պատմամշակութային հուշարձաններ, գրողների, անվանի քաղաքական գործիչների տուն-թանգարաններ: Նա նշեց, որ անհրաժեշտության դեպքում «Լոռու դպրոց» հիմնադրամը միջոցներ կտրամադրի այդ նպատակով: Մարզի ղեկավարը վարչության պետին հանձնարարեց լինել հետևողական, որպեսզի միջոցառումներն անցկացվեն պատշաճ մակարդակով, իսկ տարեվերջին ամփոփվեն արդյունքները:
Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը տեղեկացրեց, որ Գուգարք գյուղում նախորդ տարեվերջին հրդեհի հետևանքով տուժած ընտանիքներից 4-ն արդեն բնակարան են ձեռք բերել, մեկ ընտանիք էլ բնակարանի գնման գործարքը կկատարի օրերս: Հիշեցնենք, որ նշված ընտանիքների համար բնակարանի գնման գումարները հատկացվել են պետբյուջեից՝ ՀՀ նախագահի հանձնարարականով: Ա. Նալբանդյանը կարևորեց հանրապետության նախագահի մեծ աջակցությունն այս ընտանիքներին օգնելու հարցում:
Քննարկվեցին նաև աշխատանքային այլ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09