Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետի գլխավորությամբ Լոռու մարզի պատվիրակության այցը Վիտեբսկ 16.07.2012
Բելառուսի Վիտեբսկի շրջանը և Հայաստանի Լոռու մարզը այսօր համագործակցության համաձայնագիր ստորագրեցին:
Քաղաքաշինության նախարարի այցը 14.07.2012
Քաղաքաշինության նորանշանակ նախարար Սամվել Թադևոսյանը հուլիսի 13-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր: Այցի հիմնական նպատակն էր վերահսկել մարզում կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրերը, որոնց շրջանակներում մարզի անօթևան մնացած ընտանիքների համար կառուցվում են բնակարաններ: Սամվել Թադևոսյանը նախ եղավ Լեռնապատ և Լեռնանցք համայնքներում: Նախարարը տեղում հանդիպեց շինարարությունն իրականացնող «Գլենդել Հիլզ» ընկերության ներկայացուցիչներին, խոսեց նաև բնակիչների հետ: Աղետի գոտու շինարարությունը վերջին փուլում է:
ՀԵՐԹԱԿԱՆ ԹՌՈՒՑՔԱԺՈՂՈՎԸ 10.07.2012
Հուլիսի 10-ին մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց մարզպետարանի աշխատակազմի պատասխանատու աշխատողների հետ հերթական աշխատանքային թռուցքաժողովը: Աշխատակազմի ղեկավար Ա.Մանուկյանը ներկայացրեց կատարողականի գնահատականների ամփոփման արդյունքները, նշելով, որ դրանք, ընդհանուր առմամբ, գոհացուցիչ են: Մարզպետը նկատեց, որ այդ գործում անհրաժեշտ է օբյեկտիվ մոտեցում ցուցաբերել, գնահատել կոնկրետ աշխատանքը, ոչ թե անհատին:
«Իմ Հայաստան» համահայկական փառատոնը Լոռու մարզում 03.07.2012
Շարունակվում են ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի պարարվեստի օրերը ՀՀ մարզերում, հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հուլիսի 2-ին փառատոնի մասնակից չորս պարախմբեր եղան Լոռու մարզում: Սպիտակ քաղզաքում նրանց դիմավորեցին քաղաքապետ Գագիկ Սահակյանը և քաղաքապետարանի աշխատակիցները: Պարախմբերը այցելեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին:
Նշվեց բուժաշխատողի օրը 24.06.2012
Բուժաշխատողի մասնագիտական օրը Լոռիում հանդիսավորությամբ նշվեց հունիսի 22-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում: Մարզի բուժաշխատողներին իրենց մասնագիտական տոնի առթիվ շնորհավորեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը ։ -Մասնագիտական յուրաքանչյուր տոն առիթ է ոչ միայն մեկմեկու շնորհավորելու, այլև կատարված աշխատանքներն ամփոփելու, գնահատելու, գործունեության հետագա ծրագրերը հստակեցնելու համար։ Բավականին աշխատանք է կատարվել, բայց և լուրջ մարտահրավերներ կան։
Հունիսի 21-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի մրցանակակիրների, նրանց ուսուցիչների, «Տարվա լավագույն տնօրեն, ուսուցիչ, դաստիարակ» մրցույթի մարզային փուլի հաղթողների, ըստ առարկաների՝ տարվա լավագույն ուսուցիչների մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։ Հատկանշական է, որ տարեցտարի ավելանում է դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի մրցանակակիրների թիվը և այս տարին նույնպես բացառություն չէ։ Նախորդ տարվա 50 մրցանակակրի փոխարեն, այս տարի մարզն ունի 71 դիպլոմակիր, որոնցից 5-ն արժանացել են առաջին կարգի դիպլոմի, 17-ը՝ երկրորդ, 17-ը՝ երրորդ և 32-ը՝ գովասանագրերի։