Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

17.02.2014

Փետրվարի 17-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Մարզի ղեկավարը նախ անդրադարձավ երկու կարևոր հարցի: Ըստ Վարչական ստուգումների մասին ՀՀ Նախագահի հրամանագրի, մարզերում վարչական ստուգումներն այսուհետ կանցկացվեն առավել ընդգրկուն հարցաշարերով՝ ընդգրկելով մի շարք ոլորտներ: Այդ կապակցությամբ վարչական ստոգումներ իրականացնող մարզային հանձնաժողովի կազմը անհրաժեշտ կլինի համալրել նոր անդամներով: Մարզպետը կարևորեց ստուգումների անցկացումն այս սկզբունքով՝ նշելով, այսկերպ հսկողությունն առավել կազմակերպված կիրականացվի: Նրա հանձնարարությամբ վարչական ստուգումների արդյունքները կքննարկվեն համայնքների ղեկավարների, ավագանու և փոխմարզպետների մասնակցությամբ:
Երկրորդ կարևոր հարցը, նշեց մարզպետը, կառավարության համապատասխան որոշմամբ, մարզպետներին կից ստեղծվելիք երիտասարդական խորհուրդներին է վերաբերում, որում կընդգրկվեն 16-30 տարեկան 25 երիտասարդ: Խորհրդի կազմը կընտրվի մրցութային կազմով: Ա. Նալբանդյանն այս հարցի առնչությամբ հանդես եկավ համապատասխան հանձնարարականներով: Մրցույթի անցկացման հայտարարությունը կտեղադրվի մարզետարանի կայքէջում:
Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսան զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց 2014թ. սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները փետրվարի 14-ի դրությամբ: Արդյունքները դրաձյալ գոհացուցիչ չեն: Սեփական եկամուտների կատարողականը պլանի դիմաց կազմել է 45 տոկոս, գույքահարկի կատարողականը՝ 54 տոկոս, հողի հարկինը՝ 36 տոկոս: Ա. Նալբանդյանն այս ցուցանիշն անընդունելի համարեց՝ նշելով, որ փոխմարզպետները պետք է ամենօրյա աշխատանքներ իրականացնեն վիճակը շտկելու համար:
Ս. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մինչև մարտի 10-ը կդադարեն գործել Տաշիրի, Թումանյանի և Սպիտակի գանձապետարանները և այդուհետ անհրաժեշտ փաստաթղթաշրջանառությունը հարկ կլինի իրականացնել բացառապես էլեկտրոնային տարբերակով: Խնդիրներից խուսափելու համար մարզպետը փոխմարզպետներին, ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչությանը հանձնարարեց հանդիպումներ կազմակերպել տարածաշրջաններում՝ համայնքների ղեկավարներին և համապատասխան աշխատակիցներին մեթոդական ցուցումներ տալու նպատակով:
Քննարկվեցին նաև աշխատանքային այլ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09