Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպումները Ոստիկանության ներկայացուցիչների հետ պարբերական բնույթ կկրեն

20.02.2014

Համայնքներում առկա խնդիրներին առավել սերտորեն առնչվելու, դրանց արդյունավետ լուծման նոր ուղիներ փնտրելու, ոստիկանություն-պետական կառավարման հիմնարկ-համայնք փոխհամագործակցությունն առավել ակտիվացնելու և ամրապնդելու նպատակով 2014թ. ընթացքում Ոստիականության Լոռու մարզային վարչությունը պարբերաբար հանդիպումներ կկազմակերպի մարզի համայնքներում:
Փոխհամագործակցության գործառույթներն առավել հստակեցնելու նպատակով փետրվարի 20-ին Լոռու մարզպետարանի աշխատակազմի և Ոստիկանության Լոռու մարզային վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում էր կազմակերպվել մարզպետարանի դահլիճում:
Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը կարևորեց նմանատիպ հանդիպումների կազմակերպումը մարզի համայնքներում առկա մի շարք կարևորագույն խնդիրների լուծման նպատակով: Նա նշեց, որ ի դեմս ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, Լոռու մարզպետարանի համագործակցությունը Ոստիկանության հետ ամուր հիմքերի վրա է դրված, որն այսուհետ առավել կսերտանա: Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ ոստիկանության փոխգնդապետ Արա Կարապետյանը հանգամանորեն անդրադարձավ համայնքային ոստիկանության (նախկին՝ թաղային ոստիկանության) ինստիտուտի կայացման, հասարակայնության հետ նրա սերտ համագործակցության կարևորությանը՝ ոստիկանական համակարգի արմատական բարեփոխման ներկա փուլում:
-Հանձին ոստիկանի, քաղաքացին պետք է տեսնի իր բարեկամին, խորհրդատուին և օգնականին, և ոչ թե տարիներ ի վեր մեզանում կարծրատիպ դարձած պատժիչ, անհոգի կերպարին,- նշեց փոխգնդապետը:
Տեղեկացվեց, որ 2013թ. նոյեմբերի 1-ից համայնքային ոստիկաններ են գործում մարզի համայնքներում:
Մարզպետարանի աշխատակիցները հարցեր ուղղեցին ոստիկանության ներկայացուցիչներին, հանդես եկան մի շարք առաջարկություններով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:50:29