Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզային փրկարարական վարչությունը՝ Լավագույն տարածքային ստորաբաժանում

18.02.2014

 Օրեր առաջ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվեցին ԱԻ նախարարության 2013թ. գործունեության արդյունքները։

Նիստին ներկա էին ՀՀ ԱԻ նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ և ներկայացուցիչներ։

«Լավագույն տարածքային ստորաբաժանում» ճանաչվեց Փրկարարական ծառայության  Լոռու մարզային փրկարարական վարչությունը: Ձեռքբերումը կարևորվեց նաև փետրվարի 18-ին Լոռու մարզպետարանում վարչության կողմից հրավիրված օպերատիվ խորհրդակցությանը, որին մասնակցում էին նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը:

Մարզի ղեկավարը ջերմորեն շնորհավորեց մարզային փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանին և բոլոր աշխատակիցներին «Լավագույն տարածքային ստորաբաժանում» ճանաչվելու առթիվ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ:  

-Սա ձեզնից յուրաքանչյուրի տքնաջան աշխատանքի, համախմբվածության, նվիրվածության արդյունքն է: Լավագույն լինելն առավել պարտավորեցնող է,- ասաց Ա. Նալբանդյանը:

Մարզպետը կարևորեց հատկապես ազգաբնակչության՝ օրեցօր աճող վստահությունը վարչության աշխատանքի նկատմամբ, ինչի վառ վկայությունն այն է, որ քաղաքացիները փրկարարների օգնությանն են դիմում  անգամ կենցաղային խնդիրների դեպքում:

Շնորհավորանքի խոսք ասաց նաև Ա. Դարբինյանը՝ մաղթելով աշխատանքի արդյունավետության բարձրացում, նոր նվաճումներ:

Հ. Անտոնյանն, օգտվելով առիթից, իր հերթին շնարհակալություն հայտնեց մարզի ղեկավարին՝ մշտական աջակցության, իսկ ծառայակիցներին՝ անձնվեր աշխատանքի համար:  Այս առումով նա առանձնացրեց հատկապես Վանաձորի թիվ 1, թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատների, Սպիտակի հրշեջ փրակարարական ջոկատի աշխատանքը:

Այնուհետև քննարկվեցին ծառայողական հարցեր:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 14:59:38