Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Կուրթան և Վարդաբլուր համայնքներում մանկապարտեզներ են հիմնանորոգվում և կառուցվում 02.07.2024
ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախանշված «300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերանորոգման կամ հիմնանորոգման» ծրագրի շրջանակներում Լոռու մարզում ակտիվ շինաշխատանքներ են ընթանում։ Գյուլագարակ համայնք կատարած աշխատանքային այցի շրջանակներում Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը Կուրթան և Վարդաբլուր բնակավայրերում հետևել է ՀՀ կառավարություն- համայնք համատեղ ներդրմամբ սուբվենցիոն միջոցներով իրականացվող մանկապարտեզների հիմնանորոգման և կառուցման աշխատանքներին: Կուրթանի մանկապարտեզի հիմնանորոգման պայմանագրային արժեքը 82 մլն 147 հազար դրամ է, որից (70 տոկոսը պետության և 30 տոկոսը համայնքային ներդրումն է): Նախատեսվում է 1991թ. կառուցված 7 հատվածներից բաղկացած մանկապարտեզի 4 հատվածների հիմնանորոգում՝ 60 երեխայի համար(երկու խումբ)։ Նախատեսվում է նաև բակի բարեկարգում։

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հունիսի 29-ին այցելել է Ալավերդի համայնք, հետևել Սանահին կայարան թաղամասում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի հիմնանորոգման աշխատանքներին։ Մարզի ղեկավարն այստեղ հանդիպել է նաև թաղամասի ավտոմոբիլային կամրջի վերականգնման նպատակով ՏԿԵ նախարարության կողմից գործուղված մասնագետների հետ։ Նրանց հետ քննարկվել են աշխատանքների մեկնարկի հետ կապված մի շարք հարցեր։

Մարզպետը Գյուլագարակ համայնքում խորհրդակցություն է անցկացրել 02.07.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հուլիսի 1-ին աշխատանքային այցով Գյուլագարակ համայնքում էր: Մարզի ղեկավարին ուղեկցում Էին մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի մի խումբ ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ: Համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանի, համայնքապետարանի աշխատակազմի, համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների, ավագանու հետ անցկացրած խորհրդակցության ընթացքում Արամ Ղազարյանը քննարկել է համայնքում առկա և հրատապ լուծումներ պահանջող խնդիրները, դրանց լուծման ուղիները, անդրադարձել համայնքի զարգացման հեռանկարներին:

Այցելություն է կատարվել նաև Քարկոփ բնակավայր 01.07.2024
Քարկոփ բնակավայրում Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանի, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի ուղեկցությամբ հունիսի 29-ին հանդիպել է բնակիչների հետ։ Մարզպետը հանգամանորեն ներկայացրել է աղետի գոտու վերականգնման նպատակով տարվող աշխատանքների արդեն հաջորդ փուլով նախատեսված կամուրջների, ճանապարհների վերականգնման ուղղությամբ նախատեսված ծրագրերը։ Մարզի ղեկավարը նշել է, որ տարբեր գերատեսչությունների հետ ներկայում քննարկվում են վարկային արտոնություններին վերաբերող, ինչպես նաև տրանսպորտային միջոցներին, այգիներին, գյուղատնտեսական նշանակության հողատարածքներին և անասնապահությանը հասցված վնասների հետ կապված հարցերը։ Արդյունքների մասին առաջիկայում կիրազեկվի։

Հուլիսի 11-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել և նշվում է՝ որպես Բնակչության համաշխարհային օր: Օրվա խորհրդով պայմանավորված՝ Լոռու մարզային գրադարանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի նախաձեռնությամբ, ՀԿ կենտրոնի և Լոռու մարզային գրադարանի հետ համատեղ կազմակերպվել էր միջոցառում՝ նպատակ ունենալով հասարակությանն իրազեկել ժողովրդագրության գլոբալ և հայաստանյան միտումների վերաբերյալ:

Աշխատանքային այց է իրականացվել Դեբեդ համայնք 29.06.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հունիսի 29-ին այցելել է Դեբեդ բնակավայր, վերջինիս վարչական ղեկավար Անուշ Սարգսյանի ուղեկցությամբ հետևել այստեղ կառուցվող դպրոցի շինաշխատանքների ընթացքին։ Ինչպես հայտնի է, Դեբետի դպրոցը կառուցվում է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի «Գյուղական համայնքների համապարփակ զարգացման ծրագրերի» շրջանակներում՝ COAF-ի բարերարներ Հարություն և Սյուզան Մանգոյանների ժառանգների հովանավորությամբ: Ծրագրի արժեքն ավելի քան 1.7 միլիոն ԱՄՆ դոլար է: