Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գուսան Զաքարյան-90 25.10.2013
Հոկտեմբերի 26-ին ժամը 12-ին Վահագնի գյուղում՝ պետական և հոգևոր այրերի, մտավորականության, գյուղի բնակիչների և հյուրերի մասնակցությամբ տեղի կունենա հանդիսություն նվիրված ճանաչված երգահան Սարգիս Զաքարյանի (Գուսան Զաքարյան) ծննդյան 90-ամյակին: Գյուղի դպրոցի բակում հանդիսավորությամբ կբացվի գուսանի կիսանդրին (քանդակագործ՝ Սարգիս Ղարիբյան):
Մարգահովիտի միջն. դպրոցը կմասնակցի ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլին 25.10.2013
Անցկացվեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90-ամյակին նվիրված` 2013թ. անցկացվելիք նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի Լոռու մարզային փուլը, որին մասնակցեցին տարածաշրջաններում 1-ին և 2-րդ տեղերը գրաված դպրոցների հավաքական թիմերը:
2013թ. հոկտեմբերի 25-26-ը Վանաձորի թեթև աթլետիկայի և ձմեռային մարզաձևերի մարզադպրոցում և Վանաձորի ֆուտբոլի մասնագիտացված մարզադպրոցում տեղի կունենան 2012-2013թթ > խաղարկության 4-րդ եզրափակիչ փուլի մրցումները՝ տարբեր մրցաձևերից, որին կմասնակցեն ՀՀ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 4-րդ, 5-րդ, և 6–րդ դասարանների մարզային փուլում հաղթած դպրոցականները:
Հրդեհներն առավել դյուրին է կանխարգելել 24.10.2013
Հոկտեմբերի 24-ին Լոռու մարզպետարանի դահլիճում Լոռու մարզի փրկարարական վարչությունն անցկացրեց այս տարվա վերջին ուսումնավարժությունը՝ անտառային հրդեհների կանխարգելման և հրդեհաշիջման թեմայով:

Անտոն Քոչինյանի 100-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են 23.10.2013
Պետական, քաղաքական անվանի գործիչ Անտոն Քոչինյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները հաջորդում են մեկը մյուսին: