Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

12.05.2014

Մայիսի 12-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները մայիսի 8-ի դրությամբ: Սեփական եկամուտների կատարողականը պլանի դիմաց կազմել է 9,4 տոկոս, նախորդ տարվա նկատմամբ՝ 10,9 տոկոս, գույքահարկինը՝ պլանի նկատմամբ՝ 15,3, նախորդ տարվա նկատմամբ՝ 16 տոկոս: Եթե նշված երկու հարկատեսակների գծով վիճակը բարվոք է, ապա հողի հարկի հավաքագրման առումով, ըստ վարչության պետի, դարձյալ արդյունքները չեն գոհացնում: Նշված ժամանակահատվածում հավաքագրվել է ընդամենը 1մլն 612 հազար դրամ, որը կազմում է պլանի 5,2, նախորդ տարվա՝ 25,7 տոկոսը: Մարզպետը համապատասխան վարչությանը և փոխմարզպետներին հանձնարարեց հատկապես հողի հարկի հավաքագրման առումով նոր մոտեցումներ ցուցաբերել:
Ա. Նալբանդյանն անդրադարձավ համայնքներում սեփական միջոցներով կատարվող փոսային նորոգումներին: Նա մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանին հանձնարարեց շրջաբերականներ ուղարկել քաղաքային համայնքների ղեկավարներին՝ զգուշացնելով փոսային նորոգումներին զուգահեռ կատարել նաև գծանշումներ, ուշադրություն դարձնել ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներին: Մարզի ղեկավարը հանձնարարեց նաև քաղաքային և խոշոր գյուղական համայնքների ղեկավարներին զգուշացնել՝ հետևողական լինելու ապօրինաշինությունների հայտնաբերման ուղղությամբ, քանի որ հատկապես վերջին շրջանում մարզպետարանը բավականին շատ դիմում-բողոքներ է ստանում:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը տեղեկացրեց, որ պետական աջակցությամբ մատչելի գներով գյուղական համայնքների տրվող ազոտական պարարտանյութն ամբողջությամբ բաշխված է: Ներկայումս գյուղնախարարություն հայտ է ներկայացված ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի տրամադրման համար: Մարզպետը հրահանգեց՝ պարարտանյութը բաշխել միայն գումարի ամբողջական հավաքագրման դեպքում:
Լոռու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը տեղեկացրեց, որ հունիսի 8-ի ՏԻՄ ընտրություներ կանցկացվեն Անտառամուտ, Ահնիձոր, Մեղվահովիտ, Բլագոդարնոյե, Յաղդան, Գեղասար համայնքներում:
Մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը ներկայացրեց Ոստիականության Լոռու մարզային վարչության տրամադրած տվյալները հաշվառման վերցված երեխաների վերաբերյալ: Նա նշեց, որ ընդհանուր առմամբ հաշվառված է 27 անչափահաս, որոնցից 7-ը իրավախախտ են, 10-ը հանցագործություն կատարած, 7-ը թափառաշրջիկ և 3-ը պարտուսից դուրս մնացած: Ինչ վերաբերում է վերջիններիս, ապա երկուսն արդեն վերականգնվել են դպրոցներում, նրանց հետ բաժնի կողմից անհատական աշխատանքներ են կատարվում, մյուս երեխայի ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են իրականացվում Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության հետ համատեղ:
Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը ներակայացրեց Ֆրանսիայի ՊԱԿԱ ռեգիոնի հետ համագործակցության արդյունքում իրականացվող ծրագրերի ընթացքը:
Քանի որ մայիսը հարուստ է միջոցառումներով, ուստի խորհդակցության ընթացքում հանգամանորեն քննարկվեցին նաև կազմակերպչական մի շարք հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53