Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն
05.05.2014
Մայիսի 5-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց ապրիլ ամսվա սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Նրա տեղեկացմամբ, սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը պլանի դիմաց կազմել է 89 տոկոս, գույքահարկինը՝ 91,4 տոկոս և հողի հարկինը՝ 64,6 տոկոս: Մարզպետը համապատասխան վարչությանը և փոխմարզպետներին հանձնարարեց ապրիլ ամսվա հավաքագրման ցուցանիշներն ուսումնասիրել ըստ համայնքների՝ հետևողական լինելով, որ համայնքներում աշխատավարձերիի պարտքեր չկուտակվեն:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը տեղեկացրեց, որ գարանանացանի աշխատանքները հիմնականում ավարտված են: Կանոնակարգված է նաև դիզվառելիքի, սերմացուի և պարարտանյութի բաշխման և գումարների հավաքագրման գործընթացքը:
Ա. Նալբանդյանն անդրադարձավ նաև ամառային զորակոչի ուղղությամբ տարվող աշխատանքերին: Նա նշեց, որ այսուհետ զորակոչիկները համապատասխան պատվաստումները կստանան մարզի առոջապահական հիմնարկներում, ինչն առավել արդյունավետ կդարձնի գործընթացը: Այս առումով առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը տեղեկացրեց, որ համապատասխան առողջապահական հիմնարկների տնօրեններն արդեն իսկ հրահանգավորված են գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Քննարկվեցին նաև առաջիկա մի շարք միջոցառումների կազմակերպչական հարցեր, տրվեցին համապատասխան հանձնարարականներ: Մասնավորապես անդրադարձ կատարվեց «Վերջին զանգի» արարողությանը: Մարզի ղեկավարը խստորեն հրահանգեց զերծ մնալ դրամահավաքներից, շրջանավարտների կողմից տարերայնորեն կազմակերպվող ավտոշքերթներից, ռեստորանային խնջույքների մրցավազքից, միջոցառումները կազմակերպել օրվա խորհրդին հարիր՝ դպրոցների ծնողխորհուրդների առաջարկներով և մասնակցությամբ՝ բացառապես դպրոցներում:



