Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Խորհրդակցություն՝ Ստեփանավանի և Տաշիրի տարածաշրջաններում 15.11.2013
Նոյեմբերի 13-ին Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը մարզպետարանի աշխատակազմի ֆինանասական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանի ուղեկցությամբ եղավ Ստեփանավանի և Տաշիրի տարածաշրջանի մի շարք համայնքներում՝ հարկերի հավաքագրման վերաբերյալ խորհրդակցություն անցկացնելով համայնքների ղեկավարների և համայնքապետարանների աշխատակիցների մասնակցությամբ: Այս տարվա 10 ամիսների կտրվածքով Տաշիրի տարածաշրջանում սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը պլանի դիմաց կազմել է 85,1 տոկոս, Ստեփանավանի տարածաշրջանում՝ 95,6 տոկոս:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում ՝ նոր լաբորատորիաներ 14.11.2013
Նոյեմբերի 14-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում հանդիսավորությամբ գործարկվեցին անասնաբուժա-սանիտարական փորձաքննության և սննդի անվտանգության, ավտոմոբիլների և տրակտորների նոր լաբորատորիաները: Բացի այդ սեփական միջոցներով բուհում նաև վերանորոգման աշխատանքներ են կատարվել:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 14.11.2013
2013թ. նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը հայտարարվում է Հաշմանդամություն ունեցող անձանց /ՀՈՒԱ/ իրավունքների պաշտպանության, նրանց խնդիրների իրազեկման միամսյակ:
Լոռու մարզից՝ երեք մրցանակակիր 14.11.2013
Ավարտվեց Եղիշե Չարենցի անվան ասմունքի 11-րդ հանրապետական փառատոնը, որը կազմակերպվել է ՀՀ կրթության ու գիտության նախարարության եւ Եղիշե Չարենցի անվան տուն-թանգարանի կողմից:
Լոռու մարզի և Պրովանս Ալպ Կոդ Դ՛ Ազյուր ռեգիոնի համագործակցությունը շարունակվում է 12.11.2013
Oրերս Ալավերդու քաղաքապետարանում երկօրյա դասընթաց անցկացվեց Թումանյանի տարածաշրջանի Ալավերդի, Ախթալա և Թումանյան քաղաքների, Արդվի, Օձուն, Հաղպատ, Դսեղ գյուղական համայնքների ղեկավարների և զբսաշրջային ոլորտի մասնագետների համար:

Ստեփանավան քաղաքը՝ լավագույն կանաչապատ համայնք 12.11.2013
Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ձեւավորման 17-ամյակի կապակցությամբ նոյեմբերի 10-ին անցկացվեց «Տարվա լավագույն համայնք-2013» մրցանակաբաշխությունը, որին ներկա էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, մարզպետներ, համայնքապետեր, ավագանու անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:



