Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԼՈՌԵՑԻ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԸ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ

20.05.2014

Մայիսյան տոների նախօրյակին Երևանում անցկացվեց Խուլերի ՀՀ մարզական ընտանիքների «Ուրախ մեկնարկներ» մրցաշարը, որին մասնակցեցին մայրաքաղաքի, Շիրակի, Լոռու, Արմավիրի և Կոտայքի մարզերի մարզական ընտանիքները: Յուրաքանչյուր թիմում հանդես էին գալիս երեքական անձ՝ ծնողները և երեխաներից մեկը: Վանաձորը՝ ի դեմս Լոռու մարզի, ներկայացնում էին Սերոբյանների և Վարդանյանների ընտանիքները: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված մարզական ուրախ մրցելույթները աշխուժություն էին առաջացրել «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ի մշակույթի և սպորտի պալատում:
Անզիջում մրցավեճն ավարտվեց «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ի Լոռու մասնաճյուղի նախագահ վանաձորցի Գագիկ Սերոբյանի ընտանիքի հաղթանակով, կրկնելով 2012թ. նվաճումը: Հաղթող ընտանիքին մրցանակը հանձնեց ՀՀ մշակույթի և սպորտի փոխնախարար Խաչիկ Ասրյանը:
Շնորհավորում ենք Սերոբյանների ընտանիքին՝ըմբշամարտի ՀՀ նախկին չեմպիոն Գագիկ Սերոբյանին, Արաքսյա Միրզախանյանին և 13-ամյա Էրիկ Սերոբյանին, մաղթում հետագա հաղթանակներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22