Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն 21.10.2013
Հոկտեմբերի 21-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Նա համառոտ ներկայացրեց Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի մանրամասները, որի ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի ավելի քան 30 քաղաքների և ռեգիոնների պատվիրակությունների մասնակցությամբ տեղի է ունեցել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովը: Ա. Նալբանդյանն արդյունավետ գնահատեց և՛ համաժողովի, և՛ այցի արդյունքներն ընդհանրապես:

Հանդիսություն՝ նվիրված Անտոն Քոչինյանի ծննդյան 100-մյակին 21.10.2013
Հոկտեմբերի 19-ին Վահագնի գյուղի Անտոն Քոչինյանի անվան միջնակարգ դպրոցի բակում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված պետական անվանի գործիչ Անտոն Երվանդի Քոչինյանի 100-ամյակին։
Ընդունելություն սրտաբանների մոտ 17.10.2013
Հոկտեմբերի 18-ին ժամը 11-ին Վանաձորի «Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկայում հիվանդների ընդունելություն կկատարեն մայրաքաղաքի Էրեբունի բժշկական կենտրոնի սրտաբանները: Կենտրոնի առաջատար մասնագետները կիրականացնեն անվճար գործիքային և լաբորատոր հետազոտություն, խորհրդատվություն
Տեղի կունենա Անտոն Երվանդի Քոչինյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում 15.10.2013
2013թ. հոկտեմբերի 19-ին, ժամը 12.00-ին, Վահագնի համայնքում կմեկնարկվեն պետական, քաղաքական անվանի գործիչ Անտոն Երվանդի Քոչինյանի 100-ամյակին նվիրված միջոցառումները: Վահագնիի նորաստեղծ պուրակում հանդիսավորությամբ կբացվի Անտոն Երվանդի Քոչինյանի կիսանդրին:

«Բերքի տոն-2013» 14.10.2013
Հոկտեմբերի 12-ին Գյուլագարակ համայնքի «Հեքիաթ» հանգստի գոտում Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ անցկացվեց ավանդական դարձած Լոռու մարզային «Բերքի տոն» տոնակատարությունը: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, համայնքների ղեկավարներ, հյուրեր:

Արևելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլեր 11.10.2013
Հոկտեմբերի 11-ին Ստեփանավան քաղաքի մշակույթի տանը տեղի ունեցավ «Արևելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլեր Հայասատան-Վրաստան տարածաշրջանային համագործակցության ծրագիր» խորագրով առաջին համաժողովը: