Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ

21.05.2014

Մայիսի 21-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Ամփոփվեցին 2013թ. մարզային զորակոչի արդյունքները: Մարզի զինվորական կոմիսարները ներկայացրին զորակոչի արդյունքներն ըստ տարածաշրջանների: Ա. Նալբանդյանն իր գոհունակությունը հայտնեց կատարված աշխատանքներից:
Քննարկվեցին 2014թ. ամառային զորակոչի հետ կապված մի շարք հարցեր, հստակեցվեցին անելիքները: Հանձնաժողովի նախագահը նշեց, որ ամառային զորակոչը ևս պետք է կազմակերպվի բարձր մակարդակով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53