Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիսավորությամբ նշեց Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 95-րդ տարելիցը 28.05.2013
Մայիսի 28-ին վանաձորցիները հանդիսավորությամբ նշեցին Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 95-րդ տարելիցը: Ավանդույթի համաձայն տոնական միջոցառում էր կազմակերպվել Ղարաքիլիսայի ճակատամարտի վայրում` հուշակոթողի մոտ: Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Սեպուհ Չուլջյանը, հոգևոր հայրերը, հոգեհանգստի պատարագ մատուցեցին հանուն հայրենիքի նահատակված հերոսների հիշատակին:
Մարզպետ Արթուր Նալբանդյանն աշխատանքային այցով Տաշիրի տարածաշրջանում էր 23.05.2013
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մայիսի 21-ին աշխատանքային այցով եղավ Տաշիրի տարածաշրջանի մի շարք համայնքներում: Այցերը մշտապես օգնում են տեղում ծանոթանալ համայնքային խնդիրներին, առանձնացնել դրանք ըստ առաջնահերթության՝ հետագա ծրագրերում ներառելու նպատակով:
Գայլերի հարձակումներից տուժած համայնքների բնակիչներն ստացան ֆինանասական աջակցություն 22.05.2013
Այս տարի գայլերի հարձակումներից տուժած Լոռու մարզի Ջրաշեն և Դեբեդ համայնքների գյուղացիական տնտեսություններն աջակցություն ստացան ՌԴ Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից: Ա. Աբրահամյանը խնդրին ծանոթացել էր լրատվամիջոցների օգնությամբ և նախաձեռնություն էր ցուցաբերել անհապաղ օգնության ձեռք մեկնել:
Հավաքագրման ցուցանիշները կվերահսկվեն տարեսկզբից 21.05.2013
Մայիսի 20-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից անցկացված հերթական աշխատանքային խորհրդակցությունը բազմաբովանդակ էր. քննարկվեցին մարզի համար մի շարք կարևոր խնդիրներ:
Պարգևատրվեցին տոնի առթիվ 20.05.2013
«Թանգարանային գիշեր-2013» ծրագիրը հանդիսավորությամբ նշվեց նաև Վանաձորում: Վանաձորի կերպարվեստի, Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարաններում և Ստեփան Զորյանի տուն-թանգարանում կազմակերպվեցին բազմաբնույթ միջոցառումներ: Վաղ առավոտից այցելուների համար անվճար բաց էին թանգարանների դռները: Բոլոր թանգարանների աշխատակիցները հատուկ տոնական տրամադրությամբ ընդունում էին իրենց այցելուներին:
ՀՀ-ում Արգենտինայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը հանդիպեց Լոռու մարզպետի հետ 19.05.2013
Մայիսի 17-ին ճանաչողական այցով Լոռու մարզում էր ՀՀ-ում Արգենտինայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան՝ տիկնոջ հետ: Նա Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին հանդիպեց մարզի ղեկավարի աշխատասենյակում: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը և Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը: