Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի խորհրդի նիստ՝ ծավալուն օրակարգով

08.08.2014

Օգոստոսի 12-ին ժամը 11-ին Վանաձորի Հովհ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի կունենա Լոռու մարզի խորհրդի հերթական նիստը հետևյալ օրակարգով.

1.Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականին անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստական աշխատանքների մասին.
(Զեկուցող- ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյան)

2. Ձեռնարկություններին տրվող պետական աջակցության գործիքակազմի մասին.
(Զեկուցող- արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյան)

3.Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից երկաթուղային գծանցների (ճանապարհների մասով) վերանորոգման, հանդերձավորման և սպասարկման վիճակի ուսումնասիրության արդյունքների մասին.
(Զեկուցող- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի երկաթուղու վարչության պետի տեղակալ Գևորգ Զոհրաբյան)

4. Լոռու մարզի քաղաքային համայնքների կոմունալ կենցաղային կեղտաջրերի մաքրման կայանների մասին.
(Զեկուցող- ՀՀ բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնի պետի տեղակալ Աշոտ Դարչինյան)

5. Բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների էկոլոգիական հարցերով վերապատրաստման պահանջարկի ուսումնասիրման և մարզի տարածքում գործող կազմակերպություններում բնապահպան մասնագետների պահանջարկի ուսումնասիրման.
(Զեկուցող- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և էկոկրթության բաժնի գլխավոր մասնագետ Հասմիկ Պողոսյան)

6. ՀՀ մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից օգտակար հանածոների երևակումների ուսումնասիրության և հանքավայրերի շահագործման նպատակով հողահատկացման փաստաթղթերի ձևակերպման ամփոփ տեղեկատվության մասին.
(Զեկուցող- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի հողերի պահպանության քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ Աշոտ Սուքիասյան )

7. Լոռու մարզի բնության 9 հուշարձանների պահպանության մասին.
(Զեկուցող- ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյան)

8. Լոռու մարզում բնակչության ազդարարման համակարգի ներկայիս վիճակի և դրա հետագա զարգացման մասին.
(Զեկուցող- ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ–վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Արթուր Չատինյան)

9. Լոռու մարզի քաղաքային համայնքների հրշեջ հիդրանտների համակարգի և գյուղական համայնքներում ջրավազանների շահագործման վիճակի և նրանց հետագա բարելավման մասին.
(Զեկուցող- ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ–վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Արթուր Չատինյան)

10. ՀՀ կառավարության 2012թվականի «ՀՀ մարզերի և բնակավայրերի զարգացման ծրագրերում, սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզների ներառման, արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ուղղված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների նախատեսման և ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 7-ի թիվ 261-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» հոկտեմբերի 25-ի թիվ 1351-Ն որոշման իրականացման մասին.
(Զեկուցող- ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» ՊՈԱԿ-ի «Վանաձոր» համալիր կայանի պետ Ռազմիկ Աթաբեկյան)

11. Մարզի համայնքների 2014 թվականի բյուջեների 7 ամիսների սեփական եկամուտների կատարման մասին.
(Զեկուցող- ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ- տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյան)

12.ՀՀ Լոռու մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Պրովանս-Ալպեր Լազուրի Ափ ռեգիոնի միջև 2015-2017թ.թ. կնքվելիք համաձայնագրի մասին:
/Զեկուցող- ՀՀ Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյան/
13.Մարզի համայնքներում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի և 2015 թվականի նախապատրաստական աշխատանքների մասին.
(Զեկուցող- ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Արտյոմ Շահվերդյան)
 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-08 15:44:23