Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպումները Ոստիկանության ներկայացուցիչների հետ պարբերական բնույթ կկրեն

Հանդիպումները Ոստիկանության ներկայացուցիչների հետ պարբերական բնույթ կկրեն 20.02.2014

Համայնքներում առկա խնդիրներին առավել սերտորեն առնչվելու, դրանց արդյունավետ լուծման նոր ուղիներ փնտրելու, ոստիկանություն-պետական կառավարման հիմնարկ-համայնք փոխհամագործակցությունն առավել ակտիվացնելու և ամրապնդելու նպատակով 2014թ. ընթացքում Ոստիականության Լոռու մարզային վարչությունը պարբերաբար հանդիպումներ կկազմակերպի մարզի համայնքներում:

Հանդիսավոր երեկո՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 145 և գուսան Սարգիս Զաքարյանի ծննդյան 90-ամյակին 20.02.2014

Փետրվարի 19-ին Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում Լոռու մարզպետարանի, Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի ծննդյան 145 և գուսան Սարգիս Զաքարյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո: Ներկա էին նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի ներկայացուցիչներ, մտավորականներ, հյուրեր:

Լոռու մարզում ագրոտուրիզմի զարգացման ծրագրի համար Լոռու մարզպետարանը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է` 19.02.2014

Լոռու մարզի գյուղական համայնքներում բնակիչների, տեղական տնտեսությունների, ֆերմերների, փոքր և միջին ձեռներեցների հայտագրում:

Լոռու մարզային փրկարարական վարչությունը՝ Լավագույն տարածքային ստորաբաժանում 18.02.2014

Օրեր առաջ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվեցին ԱԻ նախարարության 2013թ. գործունեության արդյունքները։

Վանաձորի թիվ 30 հիմնական դպրոցի աշակերտների հանդիպումը՝ Լոռու մարզպետի հետ

Վանաձորի թիվ 30 հիմնական դպրոցի աշակերտների հանդիպումը՝ Լոռու մարզպետի հետ 18.02.2014

Վանաձորի թիվ 30 հիմնական դպրոցում արդեն երկրորդ ուսումնական տարին է՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանասական աջակցությամբ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից իրականացվում է «Ձեռներեցությունը և քաղաքացիական կրթությունը երիտասարդների շրջանում» ծրագիրը: Վերջինիս շրջանակներում դպրոցի լավագույն աշակերտները մասնակից են դառնում մի շարք կարևոր գործընթացների՝ ուսումնասիրում են «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմունքներ» առարկան, կազմակերպում սեփական փոքր բիզնեսը, շահույթ ստանում, ձևավորում հասարակական կազմակերպություն, տարբեր դոնորներ ներգրավելով՝ փորձում օգտակար լինել իրենց կրթօջախի համար որևէ կարևոր ծրագրի իրականացմանը:

Աշխատանքային խորհրդակցություն 17.02.2014

Փետրվարի 17-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-17 11:25:51