Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Լոռու մարզում անցկացվող մշակութային միջոցառումներին 27.10.2014
Սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսները Լոռու մարզում, հատկապես այս տարի, առանձնացան աննախադեպ մշակութային միջոցառումներով: Հանդիսույթների շարքը եզրափակվեց հոկտեմբերի 26-ին՝ Ստեփանավանի քաղաքային այգում հայ մեծանուն դերասան Սոս Սարգսյանի քանդակի բացմամբ, Դսեղում անցկացված հանրապետական մանկապատանեկան ասմունքի փառատոնի մարզային փուլի անցկացմամբ և Ալավերդում անցկացվող «Թատերական Լոռի» միջազգային փառատոնի հանդիսավոր փակման արարողություններով: Առաջին երկու միջոցառումներն իր ներկայությամբ պատվել էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ն
Աշխատանքային խորհրդակցություն 27.10.2014
Հոկտեմբերի 27-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, մարզի ղեկավարը ներկայացրեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ նախորդ շաբաթ Սպիտակի թռչնաֆաբրիկա կատարած այցի որոշ մանրամասներ:

«Թատերական Լոռի» փառատոնը կայացավ 27.10.2014
Տասն օր շարունակ թատերարվեստի շունչն էր թևածում Ալավերդու, Վանաձորի, Ստեփանավանի մշակութային կյանքում: Եվ ահա հոկտեմբերի 26-ին Ալավերդու մշակույթի պալատի լեփ-լեցուն դահլիճում հնչեցին «Թատերական Լոռի» 22-րդ միջազգային փառատոնի վերջին ակորդները, վերջին ծափահարությունները՝ ուղղված բեմի մեծ վարպետ Սոս Սարգսյանին: Այդ օրն ամփոփվեց թատերարվեստի Լոռու փառատոնային պատմության ևս մեկ փառավոր էջ: Հանդիսականի դերում այդ օրը դերասաններն էին ու բեմադրիչները:

ՀՀ Նախագահն աշխատանքային այցով Լոռու մարզում էր 22.10.2014
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում էր: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի և մի շարք այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ Նախագահն այցելել է Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկա, ծանոթացել իրականացված ներդրումներին, ֆաբրիկայի գործունեությանն ու զարգացման ծրագրերին:

Մեծարվեց վաստակաշատ վետերանը 21.10.2014
Հոկտեմբերի 20-ին լրացավ Վանաձոր քաղաքի պատվելի այրերից մեկի՝ Հայրենական պատերազմի վետերան, պահեստի գնդապետ, Վանաձորի պատվավոր քաղաքացի Արտեմ Մանուչարյանի ծննդյան 90-ամյակը:
Աշխատանքային խորհրդակցություն 20.10.2014
Հոկտեմբերի 20-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, նա շնորհավորեց Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանին՝ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության բարձրագույն պարգևին՝ «Ոսկե մեդալի» արժանանալու համար:



