Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հարգելի հայրենակիցներ 22.04.2014
Ս.թ. ապրիլի 24-ին, ժամը 10.00-ին, Վանաձորի Հայքի հրապարակից կմեկնարկի Հայոց Մեծ եղեռնի 99-րդ տարելիցին նվիրված՝ անմեղ զոհերի ոգեկոչման երթ՝ դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչքարերի պուրակ: Լոռու մարզպետարան
Աջակցություն երիտասարդ գործարարներին 18.04.2014
UNIDO-ն (ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն)՝ Ավստրիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ, ինչպես հայտնի է, Լոռու և Շիրակի մարզերում իրականացնում է «Աջակցություն Հայաստանի երիտասարդության ձեռնարկատիրության զարգացմանը» ծրագիրը, որը կյանքի է կոչվում Փոքր և միջին ձեռնարկատիրության ազգային կենտրոնի աջակցությամբ:

Հուշարձանների պահպանության օրվան ընդառաջ 18.04.2014
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշվում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր, որը նպատակ ունի մեծացնելու հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանության ու պաշտպանության վերաբերյալ:

Արթուր Նալբանդյանը պարգևատրեց ոստիկաններին 16.04.2014
Ապրիլի 15-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ հանդիսություն՝ նվիրված ՀՀ ոստիկանության օրվան: Մինչ հանդիսության սկիզբը պաշտոնատար անձինք Ոստիկանության Լոռու մարզային վարչության բակում տեղադրված հուշաքարի մոտ հարգանքի տուրք մատուցեցին զոհված ոստիկանների հիշատակին և ծաղկեպսակներ դրեցին հուշաքարին։

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքը կանանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ-ում լավագույն համայնք է ճանաչվել` Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքային համայնքից հետո, երրորդ տեղում Շիրակի մարզի Մարալիկ քաղաքն է: Այս մասին պարզ է դարձել Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցած ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի հանդիսավոր նիստում, որտեղ ամփոփվել են «Լավագույն համայնք կանանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ», «Լավագույն կին գործարար», «Լավագույն լրագրող»` ՀՀ վարչապետի 2014 թ. մրցանակաբաշխության արդյունքները:
Աշխատանքային խորհրդակցություն 14.04.2014
Ապրիլի 14-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Մարզի ղեկավարը շնորհավորեց ներկաներին՝ ՀՀ նոր վարչապետի նշանակման կապակցությամբ: