Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն

14.05.2015

Մայիսի 14-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց քաղաքացիների ընդունելություն Վանաձորի և Գուգարքի տարածաշրջանի բնակիչների համար: Ընդունելությունն անցկացրեցին Լոռու մարզպետի տեղակալներ Տիգրան Բադոյանը և Վանիկ Ասատրյանը: Քաղաքացիների հարցերին առավել սպառիչ պատասխաններ տալու նպատակով ներկա էին նաև մարզպետարանի ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Առողջապահական և սոցիալական հարցերով մարզպետի տեղակալներին դիմեց շուրջ մեկ տասնյակ քաղաքացի: Ֆինանսական աջակցության ակնկալիքով և առողջական տարաբնույթ խնդիրներ ունեցող քաղաքացիներին մարզպետի տեղակալները տեղեկացրին, որ նրանց խնդրանքը կբավարարվի դիմում ներկայացնելու և խնդրանքը հիմնավորելու դեպքում: Տեղականալով, որ «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում առաջիկայում Լոռու մարզում կկայանի շարժական ակնաբուժարանը և աչքի անվճար վիրահատություններ կկատարվեն, նշված ծառայությունից օգտվելու ակնկալիքով դիմել էր 4 քաղաքացի: Նրանց պարզաբանվեց, որ անվճար վիրահատության իրավունքից կարող են օգտվել միայն սոցիալական խմբերում ընդգրկված և նպաստառու քաղաքացիները: Տեղեկացվեց նաև, որ վերջիններս պետք է հաշվառվեն իրենց թաղամասային համաբուժարաններում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24