Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

12.05.2015

2015թ.-ի օգոստոսի 17-23-ը Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում նախատեսվում է անցկացնել <<Բազե-2015>> համահայկական երիտասարդական հավաքը:
Լոռու մարզի ջոկատի կազմում մրցութային կարգով կընդգրկվեն այն 18-30 տարեկան երիտասարդները, ովքեր կարող են մասնակցել <<Բազե-2015>>-ում անցկացվող հետևյալ անվանակարգերին.

Մինի Ֆուտբոլ
Վոլեյբոլ
Սեղանի թենիս
Շախմատ
Սպորտլանդիա
Ազգային խաղեր
Պարանի ձգում
Ձեռքի ուժ
Լող
Բազե-երգ
Բազե-պար
Բազե-նորաձևություն
Բազե-նկարիչ
Բրեյն ռինգ
Բազե-բանալի

Ջոկատի կազմը պետք է լինի 9 հոգի` ներառյալ ղեկավարը, ուստի առավելություն կտրվի այն հայտատուներին, որոնք հանդես կգան մի քանի անվանակարգերում:
Նախնական մրցույթների օրվա, տեղի և ժամի մասին կհայտնվի լրացուցիչ:
Հայտերը մինչև 2015թ-ի հուլիսի 10-ը ներկայացնել ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժին (3-րդ հարկ, 318 սենյակ) կամ ՀԵՀ-ի Լոռու մարզային կենտրոն /թիվ 3-րդ դպրոցին կից` մուտքը Տերյան փողոցից/:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24