Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Կարկտահարությունը շարունակում է ավերածությունները 08.07.2014
Վերջին մի քանի օրերին Լոռու մարզը կրկին կարկտահարության թիրախ էր դարձել: Հուլիսի 6-ին Քարաձոր և Ղուրսալ համայնքներում կարկուտը զգալի վնասներ պատճառեց ցորենի և կարտոֆիլի ցանքատարածություններին, իսկ հուլիսի 7-ի կարկտահարությունը՝ Շահումյան համայնքի տնամերձերին ու ցանքատարա¬ծություններին:

«Տարածաշրջանային կարողությունների կառուցման» ծրագիրը կնպաստի մարզերի զարգացմանը 08.07.2014
Եվրամիությունն՝ ի դեմս ECORYS կազմակերպության տեխնիկական աջակցության թիմի, ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ իրականացնում է «Տարածաշրջանային կարողությունների կառուցման» ծրագիր: Ծրագրի շրջանակներում իրականացվել են մի շարք աշխատանքներ, մասնավորապես՝ ՀՀ-ում տարածքային զարգացման քաղաքականության դրույթների մշակում, տարածքային զարգացման հիմնադրամի ձևավորում և այլն: Ծրագրի բաղադրիչ է համարվում նաև տարածքային զարգացման պիլոտային գրանտային ծրագրերի իրականացումը:
Տագնապ չի հայտարարված 07.07.2014
Երեկ և նախորդ օրը տեղի ունեցած երկրաշարժերը որոշակի խուճապ են առաջացրել Վանաձորի բնակչության շրջանում և ոմանք լուրեր են տարածում, թե Լոռու մարզպետարանից հրահանգել են անմիջապես դուրս գալ բնակելի և հասարակական շինություններից, հիմնարկ-ձեռնարկություններից:
Երկրաշարժ ՀՀ տարածքում 07.07.2014
ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ն տեղեկացնում է, որ հուլիսի 6-ին, ժամը 11.38-ին տեղական ժամանակով ժամը 11.13-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքից 7 կմ հարավ տեղի է ունեցել 3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.750 և արևելյան երկայնության 44.470: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է Վանաձոր քաղաքում 3-4 բալ ուժգնությամբ:

Խուճապի ոչ մի շարժառիթ չկա 06.07.2014
Հուլիսի 6-ին և 7-ին հանրապետության հյուսիսային գոտում տեղի ունեցած ստորգետնյա ցնցումները որոշակի խուճապ և անհանգստություն էին առաջացրել հատկապես Լոռու մարզկենտրոնում և Սպիտակի տարածաշրջանի բնակավայրերում: Իրադրությունն առավել լարվեց, երբ մասնավոր խոսակցություններում և, առավելապես՝ համացանցի ֆեսբուքյան էջերում, տեղ գտան հորինված ասեկոսեներ՝ ժամը 11-13-ն ընկած ժամանակահատվածում սպասվելիք նոր, հզոր ցնցումների հավանականության մասին:

Մարզերում հրատապ լուծում պահանջող խնդիրների լուծման նպատակով պետական միջոցներով իրականացվող 5-րդ հրատապ ծրագրի շրջանակներում Լոռու մարզում առաջին փուլով կիրականացվեն 663 մլն դրամի շինաշխատանքներ: Հատկացված գումարը հիմնականում կօգտագործվի պետական, համայնքային նշանակության ճանապարհների, կամուրջների հիմնանորոգման և կրթական հաստատությունների վերանորոգման ու ջեռուցման համակարգերի տեղադրման նպատակով: