Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն

14.07.2016

Հուլիսի 14-ին Լոռու մարզպետարանում մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցեց 33 քաղաքացի՝ Վանաձորից, Գուգարքի, Սպիտակի և Ստեփանավանի տարածաշրջաններից: Նրանց հարցերին առավել սպառիչ պատասխաններ տալու նպատակով ներկա էին նաև մարզպետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները:

Հարցերի գերակշռող մասը դարձյալ սոցիալական բնույթի էր: Ֆինանսական աջակցության ակնկալիքով մարզի ղեկավարին դիմեց 16 բնակիչ: Ա. Նալբանդյանը նրանց խոստացավ աջակցել ներկայացված դիմումների լրացուցիչ ուսումնասիրությունից հետո: Անվճար վիրահատության համար դիմած 2 քաղաքացու խնդրանքը ևս դրական լուծում ստացավ: Աչքի անվճար վիրահատության համար էր դիմել Վահագնի համայնքի բնակիչ, միայնակ կենսաթոշակառու  Զինա Շեկոյանը: Մարզի ղեկավարը նրան տեղեկացրեց, որ Սպիտակում գործարկվել է Հայկական ակնաբուժության նախագծի (մարզային ակնաբուժական կենտրոնը, որտեղ անվճար կարող են վիրահատվել որոշակի սոցիալական խմբերին պատկանող քաղաքացիները: Նա Զ. Շեկոյանին առաջարկեց անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնել: Աշխատանքի տեղավորման հարցերով եկածներին մարզպետը խորհուրդ տվեց հետևել թափուր աշխատատեղերի համար հայտարարվող մրցույթներին, անհրաժեշտության դեպքում խոստացավ ինքը ևս հետևողական լինել:  Բազմաբնակարան շենքերի և անհատական բնակելի տների տանիքների վերանորոգման հարցերով դիմած 3 բնակչի Ա.Նալբանդյանը պարզաբանեց, որ մարզպետարանը ներկա դրությամբ համապատասխան ծրագրեր չունի նամանտիպ աշխատանքներ իրականացնելու համար:  Նշելով, որ խնդիրը համայնքային է, քաղաքացիներին առաջարկեց կոմունալ-կենցաղային, բնակֆոնդին առնչվող  այլևայլ հարցերով դիմել համայնքապետարաններ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27