Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

«Սպորտլանդիա-2015»-ի մարզային փուլում հաղթող ճանաչվեց «Արարատ» թիմը 07.05.2015
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության մարզերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատություններում անցկացվող «Սպորտլանդիա-2015» մարզական միջոցառումն այս անգամ նվիրված էր՝ Հայրենական մեծ պատերազմի 70 և Արցախյան հերոսամարտի 23-րդ տարեդարձերին:

Մարզի ղեկավարը եղավ խոշորացման ծրագրում ընդգրկված համայնքներում 07.05.2015
Կառավարությունը 2011 թվականին մշակել է «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման» հայեցակարգը, այնուհետև ՀՀ կառավարության 2014 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների հաստատմամբ սկսվել է համայնքների խոշորացման «պիլոտային» ծրագիր` Սյունիքի, Լոռու և Տավուշի մարզերում:

«Աջակցություն Հայաստանի Հանրապետության սոցիալական ոլորտի բարեփոխումներին» 06.05.2015
2014թ. դեկտեմբերին մեկնարկել է «Աջակցություն Հայաստանի Հանրապետության սոցիալական ոլորտի բարեփոխումներին» հնգամյա ծրագիրը, որն իրականացվելու է հանրապետության 8 մարզերի 29 համայնքներում, այդ թվում՝ Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի և Սպիտակ քաղաքներում:

Խորհրդարանական լսումներ «Համայնքների խոշորացում» թեմայով 05.05.2015
ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 4-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ «Համայնքների խոշորացում» թեմայով, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, մարզպետներ, համայնքապետեր, փորձագետներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Խորհրդակցություն Թումանյանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ 05.05.2015
Մայիսի 5-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանում խորհրդակցություն անցկացրեց Թումանյանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: