Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է մարզերում իրականացվող ծրագրերի ընթացքը 18.09.2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, հանրապետության մարզպետները և պաշտոնատար այլ անձինք:

Խորհրդակցություններ՝ Տաշիրում և Ստեփանավանում 18.09.2015
Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը սեպտեմբերի 17-ին աշխատանքային այցով եղավ Տաշիր և Ստեփանավան քաղաքներում՝ խորհրդակցություններ անցկացնելով տարածաշրջանների համայնքների ղեկավարների մասնակցությամբ:

Քաղաքացիների ընդունելություն Թումանյանի տարածաշրջանում 17.09.2015
Սեպտեմբերի 17-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը քաղաքացիների հերթական ընդունելությունն անցկացրեց Ալավերդու քաղաքապետարանում: Թումանյանի տարածաշրջանի տարբեր բնակավայրերից մեկ տասնյակից ավելի քաղաքացի էր հերթագրվել մարզպետ Արթուր Նալբանդյանի մոտ հերթական ընդունելության համար:

Մարզպետը պաշտոնապես ներկայացրեց Ալավերդու նորընտիր քաղաքապետին 17.09.2015
Սեպտեմբերի 17-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը Ալավերդու քաղաքապետարանում աշխատակազմին և համայնքային ենթակայության կազմակերպությունների ղեկավարներին ներկայացրեց Ալավերդու նորընտիր քաղաքապետ Կարեն Փարեմուզյանին, ով պաշտոնավարման է անցնում այսօր: Հիշեցնենք, որ Ալավերդու քաղաքապետի ընտրություններն անց են կացվել այս տարվա հունիսի 7-ին:

Հանգստի օրերը հարուստ էին մշակությաին միջոցառումներով 15.09.2015
Անցնած շաբաթ և կիրակի օրերին Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանը վերածվել էր տոնահանդեսների կենտրոնի: Միաժամանակ անցկացվեց երեք միջոցառում՝ «Խորովածի փառատոնը»՝ Ախթալայում, «Օձունի գանձերը» ՝ Օձունում, «Սանահինի կամրջի օրը»՝ Ալավերդիում:

Փառատոն՝ անմոռաց տպավորություններով 15.09.2015
Սեպտեմբերի 6-12-ին Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրում անցկացվեց ավանդական՝ արդեն տասներկուերորդ տարին ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք-2015» մրցույթը, որին Արցախից, ՀՀ 10 մարզերից և Երևանից մասնակցում էր 2066 ընտանիք: 6-7 մրցաձևերում մրցույթն անցկացվեց 3 փուլով, չորս տարիքային խմբերով: