Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն 04.04.2016
Ապրիլի 4-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, մարզպետի առաջարկությամբ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված հայորդիների հիշատակը:

«Լոռի» հեռուստաընկերության հարգելի աշխատակիցներ Շնորհավորում եմ ձեզ հեռուստաընկերության հիմնադրման 20-րդ տարեդարձի առթիվ: Հեռուստաընկերությունը ստեղծվեց դժվարին ժամանակահատվածում՝ դառնալով հազարավոր քաղաքացիների խոսափողը: Ձեր արհեստավարժ աշխատակազմի համառ ու տքնաջան աշխատանքի շնորհիվ բարձրաձայնվեցին ոչ միայն համայնքային, այլև մարզային բազմաթիվ խնդիրներ, հեռուստադիտողի դատին ներկայացվեցին բազմաթիվ հետաքրքիր հաղորդաշարեր:
Լոռու զարգացման հիմնադրամին կից ստեղծվեց «Լոռի ագրոտուր» ասոցիացիա 01.04.2016
Ապրիլի 1-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ «Լոռի» տուրիզմի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարում էր Լոռու մարզպետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Նալբանդյանը:

«Սանահինի համալսարան-1050» հոբելյանին նվիրված քննարկում Լոռու մարզպետարանում 31.03.2016
Պատմագրությունը վկայում է, որ հայոց հնագույն բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Սանահինի համալսարանը հիմնվել է համանուն վանական համալիրում 966 թվականին Աշոտ Գ Ողորմած արքայի կնոջ՝ Խոսրովանույշ թագուհու պատվերով: Այն միջնադարյան Հայաստանի ամենահին ու նշանավոր ուսումնական և գրչության բարձրակարգ ուսումնական հաստատությունն է, ուր դասավանդել են ժամանակի հայտնի հոգևորականներ, գիտնական վարդապետներ: Հատկանշական է, որ հոգևորի հետ համահավասար այստեղ դասավանդվել են ժամանակակից աշխարհիկ գիտելիքներ:

Մարզպետը շնորհավորանքներ է հղել թատերարվեստի գործիչներին 29.03.2016
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մշտապես ջերմ վերաբերմունք է ցուցաբերում թատրոնի և թատերարվեստի գործիչների նկատմամբ, և Թատրոնի միջազգային օրը մարզի ղեկավարի համար ևս մեկ առիթ է շնորհավորելու թատրոնի նվիրյալներին:

Սուրբ Հարության տոնը՝ Գուգարաց թեմում. Պատարագին ներկա էր նաև Լոռու մարզպետը 29.03.2016
Այս տարի Սուրբ Հարության տոնը նշվեց մարտի 27-ին: Թեմի բոլոր եկեղեցիներում Սուրբ պատարագներին ներկա էին տեղի ավագանու անդամներ, եկեղեցիների խաչքավորներն իրենց ընտանիքներով, ուխտավորներ, հավատավոր ժողովուրդը: