Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց «Լոռի» տուրիզմի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

25.11.2016

 Նոյեմբերի 25-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց «Լոռի» տուրիզմի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարում էր խորհրդի անդամ, Լոռու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը :

Վերջինս ներկայացրեց խորհրդի կազմում ընդգրկված Դսեղ համայնքի ղեկավարի փոփոխությամբ պայմանավորված հոգաբարձուների խորհրդի կազմում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը: Դ. Մանուչարյանը ներկայացրեց Դսեղի նորընտիր ղեկավար Գառնիկ Հովսեփյանի թեկնածությունը, ինչը ողջունվեց  ներկաների կողմից:

Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր Լոռի-ՊԱԿԱ համագործակցությանը, որին անդրադարձավ մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը: Նա տեղեկացրեց, որ ՊԱԿԱ ռեգիոնալ խորհրդի կազմի փոփոխությամբ պայմանավորված՝ որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել նաև  համագործակցության ոլորտներում:

-Օրերս Լոռու մարզպետի՝ Ֆանսիա կատարած այցի ընթացքում մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել ՊԱԿԱ ռեգիոնալ խորհրդի ղեկավար կազմի հետ և նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել  շարունակելու համագործակցությունը տուրիզմի, ֆրանկաֆոնիայի բնագավառներում, իսկ գյուղատնտեսության փոխարեն կհամագործակցենք տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում: Առաջիկայում նախատեսվում է մեր ֆրանսիացի գործընկերների այցը Լոռու մարզ, իսկ արդեն 2017թ. մարտին Լոռու մարզի պատվիրակությունը ՝ մարզպետի գլխավորությամբ, պաշտոնական այցով կլինի ՊԱԿԱ-ում՝ համագործակցության ուղղությունները փաստաթղթով ամրագրելու նպատակով,- ասաց նա:

 «Լոռի» տուրիզմի զարգացման հիմնադրամի 2016թ. տասն ամիսների ֆինանսական հաշվետվությունը ներկայացրեց հիմնադրամի գործադիր տնօրեն և «Թումանյան աշխարհ» զբոսաշրջային գրասենյակի տնօրեն Քրիստինե Երիցյանը: Նա տեղեկացրեց նաև, որ  «Թումանյան աշխարհ» զբոսաշրջային գրասենյակի պաշտոնական կայքէջը 48 հազար այցելու է ունեցել, ինչը բավականին լուրջ ցուցանիշ է:

-Նաև մեր գրասենյակի ջանքերի շնորհիվ է, որ տարեցտարի աճում է զբոսաշրջիկների այցելությունների թիվը մեր տարածաշրջան,- ասաց նա՝ խոսելով նաև  առաջիկա ծրագրերի ու նախաձեռնությունների մասին:

Քննարկվեցին նաև այլ հարցեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:57:18