Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների ընդունելություն 10.08.2017

Այսօր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցեց ավելի քան 40 քաղաքացի Վանաձորի, Գուգարքի, Սպիտակի, Ստեփանավանի տարածաշրջաններից: Քաղաքացիների հարցերին առավել սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը ներկա էին նաև մարզպետարանի ստորաբաժանումների պատասխանատու պաշտոնյաներ:

Մարզպետը ծանոթացավ բերքահավաքի ընթացքին

Մարզպետը ծանոթացավ բերքահավաքի ընթացքին 09.08.2017

Մարզի գրեթե բոլոր տարածաշրջաններում սկսվել է բերքահավաքը և մարզի ղեկավարը շտապում է դաշտեր՝ բերքահավաքի ընթացքին հետևելու և առկա խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով: Խնդիրն այն է, որ աշնան սաստիկ ցրտահարությունից հետո Ստեփանավանի տարածաշրջանում շուրջ 2000 հեկտար հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածություններ էին վնասվել, և մարզի ղեկավարի միջնորդությամբ՝ կառավարության աջակցությամբ լրացուցիչ ցորենի և գարու սերմացու տրամադրվեց ֆերմերներին: Իրավիճակն իհարկե հնարավոր եղավ փոքր-ինչ մեղմել, իսկ արդյունքներն ակնառու են դառնում բերքահավաքի ընթացքում:

Շնորհակալություն ակտիվ մասնակցության համար

Շնորհակալություն ակտիվ մասնակցության համար 08.08.2017

Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում այն բոլոր համայքներին, կազմակերպություններին ու անհատներին, որոնք ակտիվորեն մասնակցեցին հուլիսի 29-ին անցկացված համապետական երկրորդ շաբաթօրյակին՝ իրենց ներդրումն ունենալով մարզի համայնքների սանիտարական մաքրման, ապօրինի կուտակված աղբակույտերի վերացման գործում՝ քաջ գիտակցելով, որ մեր Լոռին, մաքուր ու անաղարտ տեսնելը յուրաքանչյուրիս նպատակն է: Սա նաև մեր մարզի զարգացման նախադրյալներից է:

Կհամախմբվեն բոլոր այն մասնագետներն, ամայնքների զարգացման գործումովքեր կկարողանան իրենց ներդրումն ունենալ հ

Կհամախմբվեն բոլոր այն մասնագետներն, ամայնքների զարգացման գործումովքեր կկարողանան իրենց ներդրումն ունենալ հ 07.08.2017

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ օգոստոսի 7-ին անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Նախորդ շաբաթ կատարված աշխատանքների, կազմակերպված միջոցառումների մասին զեկուցեց մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը:

Թիվ 3 բանակային կորպուսը հրավիրում է պայմանագրային զինվորական ծառայության

Թիվ 3 բանակային կորպուսը հրավիրում է պայմանագրային զինվորական ծառայության 04.08.2017

Օգոստոսի 4-ին մարզպետարանի դահլիճում Բանակ-հասարակություն կապի ամրապնդման միջոցառումների ծրագրի շրջանակներում քննարկում էր կազմակերպվել Լոռու մարզպետարանի պաշտոնյաների, թիվ 3 բանակային կորպուսի պատասխանատուների, զինվորականության, մարզի քաղաքային համայնքների ներկայացուցիչների, լրատվամիջոցների մասնակցությամբ:

Կայացավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի հերթական նիստը

Կայացավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի հերթական նիստը 03.08.2017

Օգոստոսի 2-ին ՀՀ Լոռու մարզպետարանում անցկացվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստը՝ մարզպետ Արթուր Նալբանդյանի ղեկավարությամբ: Հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանը թվային վերլուծություն ներկայացրեց մարզում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ: Իրազեկեց նաև Անկախ պետություն¬ների համագործակցության երկրների արտադրության լսողական սարքերի և հաշմանդամի սայլակների ձեռքբերման համար հավաստագրերի տրամադրման և դրանց գնային արժեքների կարգի մասին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-15 17:24:35