Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

21.01.2019

Հունվարի 21-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը փոխմարզպետ Արշակ Հովսեփյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:

Մինչ խորհրդակցության օրակարգային հարցերին անցնելը, Ա. Ղուկասյանը շնորհավորեց Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մկրտչյանին պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ բուժհաստատության առջև ծառացած մեծածավալ խնդիրները կարճ ժամկետներում հնարավոր կլինի հաղթահարել:

-Իմ առաջնահերթ պահանջն է բացառել ապօրինի դրամաշրջանառությունը, բարձրացնել բուժսպասարկման որակը և բարեհամբույր վերաբերմունք դրսևորել հիվանդների և այցելուների նկատմամբ,-ասաց մարզի ղեկավարը:

Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Վ. Մկրտչյանն ասաց, որ կանի հնարավորն ու անհնարինը իր վրա դրված հույսերն արդարացնելու, ստանձնած պարտավորությունը բարձր մակարդակով իրականացնելու  համար:

Լոռու մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը, ներկայացնելով նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, նշեց, որ «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես-ֆորումի ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակներում  շարունակել է հանդիպում-քննարկումներ ունենալ մի շարք գործարարների հետ: Փոխմարզպետը տեղեկացրեց նաև, որ շարունակվում են տնակային ավանների գույքագրման աշխատանքները, և արդյունքները պատրաստ կլինեն արդեն առաջիկայում: Կրկին անգամ շեշտվեց, որ գործընթացը զուտ գույքագրում է ենթադրում և առայժմ բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված ծրարգեր չկան:

Մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Խաչատրյանը ներկայացրեց ստորաբաժանումների ընթացիկ աշխատանքները՝ նշելով, որ բոլոր հանձնարարականները կատարվել են ժամկետների մեջ: 

 Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ևս հանդես եկան շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ համառոտ հաշվետվություններով՝ մասնավորապես անդրադառնալով տարբեր գերատեսչություններից և մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարմանը: Անդրադարձ կատարվեց նաև ընթացիկ խնդիրներին: 

Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Արտավազդ Բեջանյանը, անդրադառնալով ընթացիկ աշխատանքներին, նաև տեղեկացրեց, որ հունվարի 17-ի դրությամբ հարկերի հավաքագրումները նորմալ ընթացք ունեն, և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճը կազել է 18 տոկոս:

Մարզպետը հանձնարարեց հրավիրել նախորդ տարի թերացած համայնքների ղեկավարներին և պարզաբանել թերացումների պատճառները, ինչպես նաև հենց տարվա սկզբից հետևողականորեն զբաղվել հավաքագրումներով: Նա հանձնարարեց նաև առանձնացնել 500 հազար դրամ և ավելի հարկային պարտավորություններ ունեցող անձանց տվյալները՝ ձեռնարկելով համապատասխան միջոցներ՝ այդ պարտքերը մարելու ուղղությամբ:

Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Արթուր Մխիթարյանի տեղեկացմամբ՝ իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նախորդ շաբաթվա ընթացքում սուր վարակիչ ինֆեկցիաների պատճառով դպրոց չի հաճախել 593 երեխա, դասապրոցեսի ընթաքում հայտնաբերվել և տուն է ուղարկվել սուր վարակիչ ինֆեկցիաներով՝ 11 դպրոցական: Նա  նշեց, սակայն, որ համաճարակային իրավիճակը վերահսկելի է:

Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը տեղեկացրեց, որ առաջիկայում Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հետ պայմանավորվածությամբ ևս 14 ինֆորմատիկայի ուսուցիչ հնարավորություն կունենա վերապատրաստում անցնելու: Առաջնահերթությունը, ըստ նրա, կտրվի «Սմարթ» դասարաններ ունեցող, ինչպես նաև գյուղական համայնքների դպրոցների ուսուցիչներին:

Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանն անդրադարձավ քաղաքաշինական և ճանապարհաշինական ծրագրերին, նաև նշեց, որ տեղումնառատ օրերին միջհամայքնային ճանապարհների մաքրման աշխատանքները բավարար է գնահատում(վերջինիս պատասխանատվությունը մարզպետարանն է կրում), իսկ միջպետական և ներհամայնքային ճանապարհների մաքրման հետ կապված խնդիրներ եղել են, որոնք զգուշացվելուց հետո կարգավորվել են: Մարզպետն այս առումով ևս մեկ անգամ շեշտեց, որ ճանապարհաշինական ընկերությունների կողմից պարտավորությունները պատշաճ չկատարելու դեպքում պայմանագրերը կվերանայվեն:

Մյուս ստորաբաժանումների ղեկավարները  նույնպես ներկայացրեցին ընթացիկ աշխատանքներ, որոնց հետ կապված ևս մարզի ղեկավարը հանդես եկավ հստակ ցուցումներով: Նա հանձնարարեց հատկապես առաջիկայում հետևողականություն ցուցաբերել «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես-ֆորումի կազմակերպչական աշխատանքների, ինչպես նաև համայնքների կողմից անասնաբույժերի հետ կնքվելիք պայմանագրերի ուղղությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:40:00