Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ներկայացվեց Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի հաշվետվությունը 31.01.2018
Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը մարզի ղեկավարին և մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներին ներկայացրեց 2017թ. բաժնի կողմից իրականացված աշխատանքներն՝ ըստ գործառույթներիhttp(lori.mtad.am/files/docs/30510.pdf):

Ներկայացվեց քաղաքաշինության վարչության հաշվետվությունը 30.01.2018
Այսօր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի և մի խումբ պաշտոնատար անձանց ուշադրությանը ներկայացվեց մարզպետարանի քաղաքաշինության վարչության 2017 հաշվետվությունը: Զեկուցմամբ հանդես եկավ վարչության պետ Արմեն Ջանազյանը:

Ներկայացվեց առողջապահության և սոցիալական ապահովության վարչության հաշվետվությունը 30.01.2018
Այսօր Լոռու մարզպետի և մարզպետարանի մի խումբ պաշտոնյաների ուշադրությանը ներկայացվեց մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության վարչության հաշվետվությունը (http://lori.mtad.am/files/docs/30493.pdf): Զեկուցմամբ հանդես եկավ վարչության պետ Սամվել Լամբարյանը:

Ներկայացվեց Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության հաշվետվությունը 29.01.2018
Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության տարեկան աշխատանքային հաշվետվությունը մարզի ղեկավարին ներկայացրեց վարչության պետ Գրիգոր Հակոբյանը(http://lori.mtad.am/files/docs/30469.pdf): Հաշվետվությանը ներկա էին նաև փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, տեղակալ Վալերի Խաչատրյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, օգնական Արման Սարգսյանը:

Ներկայացվեց Հողաշինության և հողօգտագործման բաժնի հաշվետվությունը 29.01.2018
2017թ. կատարված աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկավ Լոռու մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժինը (http://lori.mtad.am/files/docs/30465.pdf): Բաժնի պետ Արտակ Օհանյանի կողմից ներկայացվող հաշվետվությունը լսում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետներ Արսեն Դարբինյանը և Տիգրան Բադոյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, տեղակալ Վալերի Խաչատրյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Սարգիս զորավարի տոնի կապակցությամբ 26.01.2018
Թանկագին երիտասարդներ: Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հայոց հինավուրց ավանդույթով նշվող՝ սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնի կապակցությամբ: Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ համաքրիստոնեական աշխարհի սրբերի դասին կարգված Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Մաղթում եմ, որ միշտ օրհնված լինեք սուրբ խաչով ու հոգով: