Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ֆրանսիացի հնագետ Ժակ Դե Մորգանի անվան ցուցասրահի շինարարությունն ընթացքի մեջ է

07.09.2018

Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Պրովանս-Ալպեր Կոտ Դ՝Ազյուր ռեգիոնի տուրիստական գործակալության ծրագրերի ղեկավար Կարին Տարասկոնիին, որին ուղեկցում էր «Լոռի» տուրիզմի զարգացման գործադիր տնօրեն Քրիստինե Երիցյանը: 
Ընդունելությանը ներկա էին Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը: 
Մարզպետը, բարձր գնահատելով երկու մարզերի փոխշահավետ համագործակցության ներկայիս վիճակը, վստահեցրեց, որ մշտական ուշադրության կենտրոնում կլինի Ախթալա քաղաքի տարածքում գտնվող Սուրբ Բարսեղ Կեսարացի միանավ վանքի տարածքում կառուցվող ֆրանսիացի հնագետ Ժակ Դե Մորգանի անվան ցուցասրահը: Նա մեծապես կարևորեց թեմակալ առաջնորդի մեծ ավանդը այդ հնարավորությունն ընձեռելու և Մայր Աթոռի համաձայնությունն ստանալու գործում: Տարասկոնին ներկայացրեց 4 տարի առաջ մեկնարկած ծրագրի ամբողջ ընթացքը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53