Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Կներդրվի գերմանական կրթության Դուալ համակարգը 09.02.2018
Փետրվարի 8-ին Լոռու մարզպետարանում մարզպետարանի, ՀՀ ԿԳ նախարարության, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (Giz) և «Գերմանական համագործակցություն» կազմակերպությունների նախաձեռնությամբ անցկացվեց «Ճշգրիտ ճարտարագիտությունը տարածաշրջանային զարգացման համար» հանդիպում-քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
Մարզպետ Ա. Նալբանդյանի մամլո ասուլիսը՝ փետրվարի 15-ին 09.02.2018
Զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ Փետրվարի 15-ին, ժամը 11.00-ին Լոռու մարզպետարանի դահլիճում կանցկացվի Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մամլո ասուլիսը: Օրակարգում՝

Անցկացվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստը 08.02.2018
Փետրվարի 7-ին Լոռու մարզպետարանի դահլիճում անցկացվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստը, որը վարում էր Լոռու մարզպետ, հանձնաժողովի նախագահ Արթուր Նալբանդյանը: Հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում 2017թ. ընթացքում կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ, հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանը:

Քաղաքացիների ընդունելություն 08.02.2018
Այսօր Լոռու մարզպետարանում անցկացվեց քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցում էին բնակիչներ Վանաձորից, Գուգարքի, Սպիտակի և Թումանյանի տարածաշրջաններից: Մարզպետ Արթուր Նալբանդյանը լսեց ավելի քան 2 տասնյակ քաղաքացիների:

Հունվար ամսվա ընթացքում աննախադեպ հավաքագրում է կատարվել 05.02.2018
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ այսօր անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

«Մշակութային և ինտելեկտուալ զարգացման» խմբակ ՝ Վանաձորի Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տանը 02.02.2018
Վանաձորի Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տանը տեղի ունեցավ «Մշակութային և ինտելեկտուալ զարգացման» խմբակի բացման հանդիսավոր արարողությունը։ Սա մարզի ղեկավարի կողմից Լոռին «Սմարթ» մարզ հայտարարելու նախաձեռնության հերթական քայլն էր ըստ էության: Ինչպես հայտնի է, այդ նախաձեռնության շրջանակներում արդեն 17 «Սմարթ» դասասենյակ է գործում մարզում, և մարզպետ Ա. Նալբանդյանի հանձնարարությամբ այս տարվանից նախադպրոցական կրթության և դաստիարակության հաստատություններում ևս պետք է կյանքի կոչվի «Սմարթ» սենյակներ ունենալու գաղափարը: