Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համապետական շաբաթօրյակ, Ստեփանավան համայնք

08.09.2018

Ստեփանավանը ևս ակտիվորեն մասնակցեց 5-րդ համապետական շաբաթօրյակին: Այս անգամ մաքրման աշխատանքներին են միացել քաղաքի գրեթե բոլոր կառույցների ներկայացուցիչները, աշխատել է 20 միավոր տեխնիկա. հաշվի առնելով հանգամանքը, որ Ստեփանավանը համեմատաբար մաքուր համայնքներից է, ուժերն այս անգամ կենտրոնացվել են ճանապարհների, այգիների, պուրակների մաքրման աշխատանքներում: Շաբաթօրյակի ողջ ընթացքին հետևել են Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը և Լոռու մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանը: Նրանք այցելել են գրեթե բոլոր այն վայրերը, որտեղ աշխատանքներ են տարվել: Ստեփանավանի համայնքապետարանը շնորհակալություն է հայտնում շաբաթօրյակին ակտիվորեն մասնակցելու համար և վստահեցնում, որ ինչպես այսօր, այնպես էլ առհասարակ՝ ամեն բան արվելու է՝ մաքուր Ստեփանավանի բարի համբավը պահելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06