Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը հաղորդակից դարձավ մշակույթի ոլորտում առկա խնդիրներին

Մարզպետը հաղորդակից դարձավ մշակույթի ոլորտում առկա խնդիրներին 16.11.2018

Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզի մշակութային խնդիրներին ծանոթանալու նպատակով Լոռու մարզային գրադարանում հանդիպում ունեցավ մշակութային գործիչների հետ: Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով ժամանակ գտնելու և հանդիմանը մասնակցելու համար՝ մարզպետը նշեց, որ պատրաստ է ուժերի ներածին չափով օգտակար լինել ոլորտի խնդիրների հաղթահարմանը:

2019թ. փետրվարի 23-ին Վանաձորում անցկացվելիք բիզնես-ֆորումը եզակի հնարավորություններ կարող է ստեղծել մարզի գործարարների համար

2019թ. փետրվարի 23-ին Վանաձորում անցկացվելիք բիզնես-ֆորումը եզակի հնարավորություններ կարող է ստեղծել մարզի գործարարների համար 16.11.2018

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանդիպումը մարզի գործարարների հետ 2019թ. փետրվարի 23-ին անցկացվելիք բիզնես-ֆորումի մասին իրազեկելն էր և գործարարներին հուզող խնդիրներին ծանոթանալը: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը, մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաներ:

Մարզպետին կից երիտասարդական խորհրդի ձևավորման աշխատանքներն ընթացքի մեջ են.  Ա. Ղուկասյանը հանդիպեց մարզի ակտիվ երիտասարդների հետ

Մարզպետին կից երիտասարդական խորհրդի ձևավորման աշխատանքներն ընթացքի մեջ են. Ա. Ղուկասյանը հանդիպեց մարզի ակտիվ երիտասարդների հետ 16.11.2018

Մարզպետարանում արդեն շուրջ մեկ ամիս է՝ աշխատանքներ են տարվում մարզպետին կից երիտասարդական խորհուրդ ձևավորելու ուղղությամբ: Աշխատանքները համակարգում է մարզպետի խորհրդական Լևոն Տեր-Սիմոնյանը: Արդեն իսկ բավականին թվով երիտասարդներ են դիմել՝ ցանկություն հայտնելով ներգրավվելու խորհրդի կազմում:

Չինական «Նյու իդա» ընկերությունը Կաթնաղբյուրում ջրի գործարան կառուցի

Չինական «Նյու իդա» ընկերությունը Կաթնաղբյուրում ջրի գործարան կառուցի 16.11.2018

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր ընդունեց չինական «Նյու իդա» ներդրումային ընկերության տնօրեն Լուո Գանգին, գլխավոր կառավարիչ Աին Ճենփին՝ կազմակերպության կողմից առաջարկվող ներդրումային ծրագրին ծանոթանալու նպատակով:

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ծրագրերի եւ առաջարկների քննարկման փուլը մեկնարկված է

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ծրագրերի եւ առաջարկների քննարկման փուլը մեկնարկված է 15.11.2018

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես-ֆորումին ընդառաջ(նապատեսված է անցկացնել 2019թ.-ի փետրվարի 23-ին) մեկնարկվել են ներդրումային բիզնես գաղափարների և ծրագրերի քննարկումները։ Նոյեմբերի 14-ին ֆորումի կազմակերպման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը շահագրգիռ կառույցների հետ քննարկեց երեք նախագիծ:

Արտագնա աշխատանքային խորհրդակցություններ Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններում

Արտագնա աշխատանքային խորհրդակցություններ Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններում 15.11.2018

Նոյեմբերի 15-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մի խումբ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ աշխատաքյաին այց կատարեց Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններ՝ համայնքապետարաններում արտագնա խորհրդակցություն անցկացնելով տարածարջանի միավորված համայքների, վերջիններիս վարչական ղեկավարների և ավագանիների անդամների մասնակցությամբ: Հիմնականում անդրադարձ կատարվեց հավաքագրումների ցածր տոկոսներին, ինչը մարզպետն անընդունելի համարեց:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-07 17:28:59