Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը եղավ զոհված զինծառայողներ Զորիկ Գևորգյանի և Արտյոմ Վարդերեսյանի ընտանիքներում

29.01.2019

2014թ. օգոստոսին Մարտակերտի  ուղղությամբ հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելիս զոհված ավագ լեյտենանտ, վանաձորցի Զորիկ Գևորգյանն այսօր կդառնար 30 տարեկան: Զորիկի հարազատներին զորակցելու ու իր մշտական աջակցությունը հայտնելու համար այս հիշարժան օրը մարզպետ Անդրեյ Ղուկասյանը եղավ նրանց բնակարանում: Մտերմիկ և ջերմ զրույցի ընթացքում մարզպետը մեծապես կարևորեց հայոց քաջորդիների սխրանքը՝ նշելով, որ նրանց փառապանծ անունները ոսկե տառերով են գրված մեր պատմության էջերում:

Նույն օրը Ա. Ղուկասյանը եղավ  նաև Կաթնաջուր համայնքում: Այստեղ է բնակվում 2016թ. մարտին զոհված ժամկետային զինծառայող Արտյոմ Վարդերեսյանի ընտանիքը: Վարդերեսյանների ընտանիքը ճակատագրի դաժան հարվածից հետո վերածնունդ ապրեց, երբ զոհված զինծառայողի ծնողները լույս աշխարհ բերեցին փոքրիկ Արտյոմին, ով դեռևս թոթվախոս, բայց լավ գիտի հերոս եղբոր սխրագործությունների մասին:

Մարզպետը պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում մշտապես սատար կանգնելու հերոսների ընտանիքներին և համեստ դրամական աջակցություն ցուցաբերեց:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-04-19 10:26:09