Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Լոռու մարզպետարանն առաջինն արձագանքեց «Հայկական Կարիտաս»-ի կողմից հայտարարված տարեցների միամսյակին 28.09.2018
«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը տարեցների միջազգային օրվա կապակցությամբ հայտարարել է միամսյակ՝ մարտահրավեր նետելով բոլոր ոչ անտարբեր և սոցիալապես պատասխանատու անհատներին և կազմակերպություններին իրենց երախտագիտությունը հայտնելու այն մարդկանց, ովքեր վաստակել են երջանիկ ծերության իրավունքը։

Այսօր Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանն ընդունեց Համահայկական գրողների միության նախագահ, «Մշակույթ» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն, Նոր-Դար հանդեսի խմբագիր, բանաստեղծ Աբգար Ափինյանին և բանաստեղծուհի Սուսաննա Ղազարյանին: Այցի նպատակն էր ստանալ Լոռու մարզպետի համաձայնությունը, որպեսզի Դսեղ համայնքում հատկացվի 1000 քմ տարածք՝ գրողների «Թումանյան» ստեղծագործական տուն կառուցելու համար: Ամենայն Հայոց Բանաստեղծի ծննդյան 150-ամյակին ընդառաջ նրանք նախատեսում են իրականացնել բանաստեղծի վերջին ցանկությունը՝ Դսեղում կառուցել հանգստյան տուն հայ գրողների համար:

Լոռու մարզի Լեռնապատ համայնքում նշվել է ավանդական դարձած Լեռնապատի օր միջոցառումը 28.09.2018
Արդեն երրորդ տարին է՝ Լոռու մարզի Լեռնապատ համայնքում մեծ հանդիսավորությամբ նշվում է գյուղի օրը: Սեպտեմբերի 29-ին համայնքի ղեկավար Սարիբեկ Աբազյանի հրավերով տոնախմբությանը ներկա գտնվեց Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը: Մարզպետը հանդիսությունից առաջ եղավ գյուղի գերեզմանատուն տանող ճանապարհում, որտեղ սուբվենցիոն ծրագրով արդեն ավարտվել է 300 մետր ճանապարհի ասֆալտապատման աշխատանքը: Ջրահեռացման և արտաքին հարդարման աշխատանքները կավարտվեն առաջիկա տասնօրյակում:
Լոռու մարզին նվիրաբերվել են շտապօգնության 15 նոր մեքենաներ 27.09.2018
2018 թվականի մարտի 22-ին Հայաստանի Հանրա¬պետության առողջա¬պահու¬թյան նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախա¬րա¬րության միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետու¬թյան կառա¬վարությանն անհատույց տրամադրվել են շտապօգնության ռեանիմոբիլներ, շտապ օգնության գծային մեքենաներ և օժանդակ սարքավորումներ:

Ավագ դպրոցների տնօրեններին ընդունեց Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը 26.09.2018
Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը սեպտեմբերի 26-ին աշխատանքային ճանաչողական հանդիպում անցկացրեց մարզի ավագ դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Ողջունելով ու շնորհակալություն հայտնելով հանդիպումը նախաձեռնելու և պատրաստակամություն դրսևորելու համար՝ մարզպետը շեշտեց, որ չնայած ավագ դպրոցները գտնվում են նախարարության հսկողության ներքո, սակայն իր համար ոչ պակաս կարևոր է նաև դրանց հանդեպ մարզային լուրջ ուշադրությունը: