Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խնդիրը դիտարկվում է ոչ միայն նաև բնակապահովման, այլ համայնքների քաղաքաշինական միջավայրի վերականգման համատեքստում

18.02.2019

 

ՀՀ քաղաքաշինության կոմիտեում կայացել է ՀՀ վարչապետի 2018 թվականի դեկտեմբերին համապատասխան որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը: Խումբը ձևավորվել էր 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո աղետի գոտու բնակավայրերում տեղադրված կամ կառուցված ժամանակավոր կացարանների և դրանցում բնակվող ընտանիքների մասին տեղեկատվության հավաքագրման և դրանց հիման վրա համապատասխան առաջարկությունների մշակման նպատակով:

Խմբի կազմում ներառված են ինչպես պետական, տարածքային և տեղական իշխանության մարմինների ներկայացուցիրներ, այնպես էլ՝ աղետի գոտու հիմնախնդիրների կանոնակարգմանն առավել ներգրավված հասարարակական հատվածի ներկայացուցիչներ, այդ թվում և Լոռու մարզից:

Հանդիպմանը նախ ամփոփ ներկայացվել է մարզերից պարբերաբար Քաղաքաշինության կոմիտե ներկայացված գրաֆիկական և աղյուսակային նյութերի վերաբերյալ տեղեկատվությունը, այդ թվում՝ դեռևս համալրման ենթակա տվյալների մասով: Այնուհետև քննարկվել է տեղեկատվության նախնական վերլուծության արդյունքում գծագրված հիմնական պատկերը՝ ոչ հիմնական շինությունների՝ այսպես ասած, ծագումնաբանության (կառուցված կամ տեղադրված տնակներ, ավտոտնակներ, քարաշեն կառույցներ, մոդուլներ), տիպերի, պատկանելության, օգտագործման նպատակի, և վիճակի, դրանցում բնակվող ընտանիքների՝ տնակում բնակվողի կարգավիճակում հայտնվելու պատճառների մասով:

Քննարկման ավարտին հստակեցվել են մինչև հաջորդ հանդիպում իրականացվելիք աշխատանքները. մասնավորապես շեշտադրվել է համայնքների և

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-09-18 17:07:44