Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

150 մլն դոլար արժողությամբ բիզնես նախագիծ Վանաձորում 05.11.2018
Սեպտեմբերի 19-ին Վանաձորի ավագանու անդամները միաձայն կողմ էին քվեարկել իրանական «Ռադ Սանե ԱՏՏԻ» ընկերության հիմնադրի կողմից վերջերս Հայաստանում ստեղծված «Ռադ Սանե Վաշամիր Գրուպ» ՍՊԸ-ին՝ Վանաձորում բիզնես ծրագիր իրականացնելու համար համայնքի ծայրամասում 8.5 հա հողատարածք նվիրաբերելու մասին հարցին: Նախաձեռնած բիզնես ծրագիրը Վանաձորում կյանքի կոչելու համար ընկերությանն անհրաժեշտ է մոտ 20 հա տարածք: Հողատարածքի մնացյալ մասն ընկերությունն ակնկալում է ստանալ կից Դարպաս ու Արջուտ համայնքներից:

Հանդիպում շինարարական կազմակերպությունների տնօրենների և գլխավոր ինժեներների հետ 05.11.2018
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հրավերով նոյեմբերի 3-ին հանդիպման էին եկել մարզում շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների տնօրեններն ու գլխավոր ինժեներները: Հանդիպման նպատակն էր ծանոթանալու շինարարական ընկերությունների ղեկավարների հետ և մարզում ընթացող աշխատանքների վերաբերյալ հստակեցնելու մարզպետարանի որդեգրած դիրքորոշումը: Հանդիպմանը ներկա էին նաև Լոռու փոխմարզպետ Արամ Խաչատրյանը, քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը, բաժինների պետեր:

Ծառատունկ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում 05.11.2018
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հիմնման 2-րդ տարեդարձի կապակցությամբ նոյեմբերի 3-ին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախաձեռնությամբ ՎՏԿ-ի հարակից տարածքում կազմակերպվել էր ծառատունկ: Միջոցառմանը մասնակցում էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը, Վանաձորի քաղաքապետի տեղակալ Արման Բերնեցյանը, այլ պաշտոնյաներ, ներկայացուցիչներ գործընկեր և շահառու տեղական ու միջազգային կազմակերպություններից, ուսումնական հաստատություններից և այլն։

Մարզում ներդրումների հետ կապված ակտիվություն է նկատվում 05.11.2018
Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը մարզպետի տեղակալների, խորհրդականների, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Մարզպետը ներկայացրեց նախորդ շաբաթվա ընթացքում Ալավերդու պղնձաձուլական գործարան այցի, «Ռադ Սանե ԱՏՏԻ» իրանական հոլդինգի համահիմնադիր Արայիկ Ասրյանի հետ հանդիպման, ինչպես նաև շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկված հարցերի մանրամասները:

Ստեղծվում է Լոռու մարզպետին կից երիտասարդական ապաքաղաքական խորհուրդ 05.11.2018
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ ստեղծվում է մարզպետին կից երիտասարդական խորհուրդ: Խորհուրդը կլինի ապաքաղաքական կառույց և կզբաղվի բացառապես մարզի երիտասարդության խնդիրների վերհանման, քննարկման և դրանց լուծման աշխատանքներով:

Վանաձորի մանկատան խոհանոցն ամբողջությամբ վերանորոգվել և կահավորվել է 03.11.2018
Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան աջակցությամբ Վանաձորի մանկատան խոհանոցն ամբողջությամբ վերանորոգվել և կահավորվել է: Խոհանոցի բացմանն այսօր ներկա գտնվեցին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, փոխմարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը և Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն.Գ. պարոն Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին: