Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Առողջ ապրելու իմ քայլը» ծրագիրը՝ նաև Լոռու մարզում

«Առողջ ապրելու իմ քայլը» ծրագիրը՝ նաև Լոռու մարզում 07.03.2019

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարտի 6-ին ընդունեց «Լե Լաբողատուաղ Սեղվիե» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչությանը՝ տնօրեն Գագիկ Վելիջանյանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպեարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արթուր Մխիթարյանը:

«Անչափ ուրախ եմ, որ մեր մարզում ու մեր քաղաքում նման քաջ տղաներ են մեծանում». մարզպետը պարգևատրեց խիզախություն ցուցաբերած դպրոցականներին

«Անչափ ուրախ եմ, որ մեր մարզում ու մեր քաղաքում նման քաջ տղաներ են մեծանում». մարզպետը պարգևատրեց խիզախություն ցուցաբերած դպրոցականներին 07.03.2019

Օրեր առաջ համացանցը լեցուն էր Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ Բ դասարանի աշակերտներ Էդիկ Ղարաքեշիշյանի, Էդմոն Քոչարյանի և Վանաձորի թիվ 6 դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ Տիգրան Մարկոսյանի խիզախ ու անձնվեր արարքով հիացած օգտատերերի գրառումներով: Տղաները մարտի 3-ին ականատես էին եղել խոշոր ավտովթարի, ինչի արդյուքում է Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Լոռի-1 հասցեի մոտ մեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթյա ճաղավանդակներին և հայտնվել Տանձուտ գետում:

Շնորհակալագիր Լոռու մարզպետի կողմից

Շնորհակալագիր Լոռու մարզպետի կողմից 06.03.2019

Մարտի 5-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հանդիպման էր հրավիրել «Լոռու մարզ» թերթի գլխավոր խմբագիր Մանվել Միկոյանին: Հանդիպմանը ներկա էր նաև Լոռու մարզպետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հրայր Հակոբյանը: Ա. Ղուկասյանը շնորհակալագիր հանձնեց Մ. Միկոյանին` «Լոռու մարզի համայնքների իրադարձությունները համակողմանի և օբյեկտիվ լուսաբանելու ու պաշտոնավարման 20-ամյակի կապակցությամբ»` մաղթելով աշխատանքային հետագա արդյունավետ գործունեություն:

Մարզպետը կարևորեց կրթության բարձր որակի ապահոնվումը կրթօջախներում

Մարզպետը կարևորեց կրթության բարձր որակի ապահոնվումը կրթօջախներում 06.03.2019

Մարտի 6-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անակնկալ այցով եղավ Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոցում՝ նախ դպրոցի պայմաններին, կրթական պրոցեսին, դասասենյաների ջերմային ռեժիմին ծանոթանալու, ապա և կրթօջախի երկու մասնաշենքերում տարվող շինաշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Մարզի ղեկավարին ուղեկցում էին մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաներ:

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մեկ անգամ ևս կարևորեց մրցույթների հրապարակայնությունը, թափանցիկությունն ու անկողմնակալությունը

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մեկ անգամ ևս կարևորեց մրցույթների հրապարակայնությունը, թափանցիկությունն ու անկողմնակալությունը 05.03.2019

Մարտի 4-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մասնավորապես տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, կրթության, քաղաքաշինության, առողջապահության, սոցիալական ապահովության, գյուղատնտեսության ոլորտներին առնչվող մի շարք օրախնդիր հարցեր, որոնց վերաբերյալ մարզի ղեկավարը հանդես եկավ ցուցումներով և հանձնարարականներով: Նա ստորաբաժանումների ղեկավարներին պահանջ ներկայացրեց քաղաքացիների դիմումներին տալ ամբողջական և հստակ պատասխաններ՝ անկախ նրանից՝ պատասխանը դրական, թե՝ բացասական բովանդակություն ունի:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 05.03.2019

Մեկնարկում է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը: Մրցույթն անցկացվելու է 2019թ. հունիս-հուլիս ամիսներին` 3 փուլով/տարածաշրջանային, մարզային, հանրապետական/: 1-ին փուլը անցկացվելու է հունիսի 1-ից մինչև հունիսի 15-ը տարածաշրջանային կենտրոններում: Մրցույթն անցկացվելու է 4 տարիքային խմբերում.

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-13 17:28:03