Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գ. ՄԱՐԿՈՍՅԱՆ. «ՑԱՆԿԱՑԱԾ ԴԻՄՈՒՄ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ՀԱՐՑ ՊԵՏՔ Է ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹ ԴԱՌՆԱ»

29.10.2019

 Մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց Լոռու մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակազմի հետ՝ քննարկելու ընթացիկ հանձնարարականների կատարումը և ոլորտում առկա խնդիրները:
Նկատի առնելով այն հանգամանքը, որ բաժինը մարզպետարանի այն ստորաբաժանումներից մեկն է, որն առավելագույն չափով է առնչվում քաղաքացիների հետ, Գ. Մարկոսյանը նախևառաջ անդրադարձավ բաժնին ուղղված քաղաքացիների դիմումներին և բնակիչների ընդունելության խնդրին:
-Ցանկացած դիմում և քաղաքացիների կողմից բարձրացված հարց պետք է մանրակրկիտ ուսումնասիրության նյութ դառնա: Պատասխանները պետք է լինեն հիմնավորված, պատճառաբանված՝ գործող օրենսդրության սահմաններում,-ասաց նա:
Բաժնի աշխատակիցները ներկայացրեցին բաժնի լիարժեք գործունեությանը խոչընդոտող խնդիրները, այդ թվում նաև՝ հողերի քարտեզագրման սխալների ուղղման անհարժեշտությունը և այլն: Անդրադարձ կատարվեց նաև բնակիչների կողմից հողերի նպատակային օգտագործման, ինչպես նաև՝ աճուրդների նկատմամբ վերահսկողության իրականացման կարևորությանը:
Քննարկվեցին ընթացիկ այլ հարցեր ևս, տրվեցին հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00