Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հունիսի 21-ին Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի հետ համագործակցությամբ Լոռու մարզպետարանում անցկացրեց իրազեկում-հանդիպում՝ մարզի ոչ պարենային արտադրանքի մեծածախ ու մանրածախ առևտրով զբաղվող տնտեսվարողների մասնակցությամբ: Հանդիպման նպատակը տնտեսվարողներին իրազեկելն էր օրենսդրական նորությունների, փոփոխությունների և տեխնիկական կանոնակարգերի մասին:
Հունիսի 19-ին Լոռու մարզպետարանի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի, Տի և ՀԳՄ հարցերով վարչության նախաձեռնությամբ կազմակերպվել էր դասընթաց-խորհրդատվություն համայնքների վարչական տվյալների շտեմարանների մշակման աշխատանքների վերաբերյալ, որին մասնակցում էին համայնքների պատասխանատու աշխատակիցներ:

Քաղաքացիների ընդունելություն 20.06.2019
Հունիսի 20-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեց շուրջ 50 քաղաքացի Վանաձորից և մարզի գրեթե բոլոր տարածարջաններից: Գերակշռում էին անձնական բնույթի, առողջապահական, ֆինանսական աջակցության, աշխատանքի տեղավորման, բնակապահովման՝ այդ թվում բնակարանային պայմանների բարելավման վերաբերյալ և խնդիրները:

Ճամբար մեկնեց դպրոցականների առաջին հերթափոխը 19.06.2019
Այսօր վաղ առավոտյան Հանքավանի «Լուսաբաց» ճամբար մեկնեց մարզի դպրոցականների առաջին հերթափոխը՝ 100 երեխա: Լոռու մարզի դպրոցականները 2019 թ. ամառային ճամբարներում իրենց հանգիստը կանցկացնեն ՀՀ կառավարության կողմից իրականացվող դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագրի շրջանակներում: Վերջինս իրականացվում է երեք հերթափոխով, յուրաքանչյուր հերթափոխը՝ 20 օր տևողությամբ: Ծրագրում ընդգրկված են զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ, սակավ ապահովված, բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ 7-13տարեկան երեխաներ:

Մարզի ղեկավարը պարգևատրեց հաղթանակներ գրանցած մարզիկներին 19.06.2019
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց և շնորհավորագրերով պարգևատրեց ու դրամական պարգևներ հանձնեց ՌԴ Խանտի-Մանսիյսկ քաղաքում կայացած ԱՊՀ երկրների դպրոցականների թենիսի առաջնությունում անհատական և թիմային պայքարում հաղթող ճանաչված Հովհաննես Ջուլհակյանին, վերջինիս մարզիչ Էրիկ Կոստանյանին, Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում կայացած ըմբշամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնության 86 կգ քաշային կարգում երկրորդ տեղ գրաված Մհեր Մարկոսյանին և մարզիչ Արամ Խանզատյանին:

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Սպիտակի տարածաշրջանում ծանոթացավ շինաշխատանքների ընթացքին 19.06.2019
Հունիսի 19-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի մի խումբ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ աշխատանքային այցով եղավ Սպիտակի տարածաշրջանի Լուսաղբյուր, Ծաղկաբեր և Լեռնապատ համայնքներում: Նա նախ ծանոթացավ Լուսաղբյուրի ներհամայնքային ճանապարհի նորոգման աշխատանքներին, որն իրականացվում է պետական միջոցներով: Ծրագրի արժեքը 48 մլն դրամ է: Այստեղ կառուցվել է ասֆալտբետոնե ծածկույթ, կենտրոնական ճանապարհի վրա կառուցվում է նախապատրաստական շերտ: Աշխատանքներն ավարտական փուլում են: Կապալառու կազմակերպությունն է «Դուստր Մոնիկա» ՍՊԸ-ն:



