Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Գործընթացի մեկնարկը տրված է մեծ թափով 04.05.2020
Մարզում պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերով այս տարի ակնկալում ենք շուրջ 5 մլրդ դրամի ներդրում: Իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում է լինելու աշխատանքների լավագույն որակի ապահովումը և ծրագրերը ժամկետների մեջ ավարտին հասցնելը: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված` սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից քննարկվել և հավանության են արժանացել ևս մի քանի ծրագրեր՝ այդ թվում՝ Վանաձոր համայնքի.
Լոռու մարզպետարանը հավատարիմ մնալով խոստմանը (https://www.facebook.com/permalink.php?story_fbid=728586467913400&id=244085213030197) իրականացրել է Գյուլագարակ խոշորացված համայնքի Պուշկինո բնակավայրում բնակվող Մովսիսյանների ընտանիքի տան տանիքի վերականգնման նախագծանախահաշվային աշխատանքներ:Ինչպես հայտնի է, այն օրեր առաջ փլուզվել էր առատ ձյան հետևանքով: Տանիքի վերականգնման համար անհրաժեշտ շինանյութի ձեռք բերման համար ընդհանուր առմամբ անհրաժեշտ կլինի 900.000 դրամ, որից 500.000 դրամը պատրաստակամություն է հայտնել վճարելու սիրելի գործընկեր > բարեգործական հիմնադրամը, 400.000 դրամ էլ կհատկացնի Լոռու մարզպետարանը:

Մեծ հայրենականի մասնակիցները՝ ուշադրության կենտրոնում 04.05.2020
Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Կոպնինին, Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Հարություն Համբարձումյանին, 102–րդ ռուսական ռազմակայանի, Լոռու մարզում ռուսական համայնքի, հյուպատոսարանի, գիտության և մշակույթի կենտրոնի ներկայացուցիչներին: Ընդունելությանը ներկա էին նաև մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյանը:
Ստեփանավանի համայնքապետարանի կողմից հատկացվել է օգնություն վագոն-տնակներոմ ապրող 12 ընտանիքի: Ստեփանավան համայնքի բնակիչ Սվետլանա Դանիելյանը շուրջ 300 դիմակ է պատրաստել և նվիրել է Ստեփանավանի բժշկական կենտրոնին: Թումանյան համայնքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի և Թումանյանի համայնքապետարանի համագործակցությամբ 65 տարեկանից բարձր` 185 միայնակ ծերերին տրամադրվել են սնունդ, դիմակներ, ձեռնոցներ և ախտահանիչ միջոցներ։ Լեռնապատ համայնքում ՌԴ-ում ապրող գործարար՝ Արշակ Արամայիսի Բաբայանի կողմից սննդօգնություն է տրամադրվել համայնքի 40 ընտանիքի (30 նպաստառու,4 սոցիալապես անապահով, 3 միայնակ տարեց, 1 ազատամարտիկ, 2 հաշմանդամություն ունեցող):

Վաստակին արժանի գնահատական 30.04.2020
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն հյուրընկալել էր Վանաձորի վաստակաշատ այրերից մեկին՝ Վանդոս Հմայակի Ղարագյոզյանին՝ շնորհավորելով նրան հոբելյանական տարեդարձի առթիվ ու ևս մեկ անգամ արժևորելով Վանաձորի պատվավոր քաղաքացու, ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի, մտավորականի վաստակը: Ընդունելությանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանը:

Շրջայցերը կկրեն պարբերական բնույթ 30.04.2020
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պատասխանատուները Թումանյանի տարածաշրջանում՝ «Թումանյան ՃՇՇՁ» ընկերության ներկայացուցիչների ուղեկցությամբ տեղում հետևել են մարզային նշանակության ճանապարհների ամառային սպասարկման աշխատանքերին: Այցի շրջանակներում նրանք եղել են նաև Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական մայրուղու(Մ6) Թումանյան-«Սանահին» կայարան(աշխատանքներ է իրականացնում «Հորիզոն 95» ՍՊԸ-ն) և «Սանահին» կայարան-Ախթալա ճանապարհահատվածներում(կապալառու ընկերությունն է «ԱԱԲ պրոեկտը»): Ինչպես հայտնի է, աշխատանքները վերսկսվել են շուրջ 10 օր առաջ:



