Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նախագծային աշխատանքներ կիրականցվեն Լոռու մարզի մի շարք դպրոցների համար մարզադահլիճների կառուցման և վերակառուցման նպատակով

Նախագծային աշխատանքներ կիրականցվեն Լոռու մարզի մի շարք դպրոցների համար մարզադահլիճների կառուցման և վերակառուցման նպատակով 12.05.2020

ՀՀ կառավարության մայիսի 7-ի, թիվ 709 որոշմամբ՝ 2020թ. պետբյուջեում կատարված վերաբաշխման արդյունքում 21 մլն 724 հազար դրամ կհատկացվի Լոռու մարզի՝ Վանաձորի Խ. Աբովյանի անվան թիվ 9, Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցների, Ստեփանավանի թիվ 1 վարժարանի և Ագարակի միջնակարգ դպրոցի մարզադահլիճների կառուցման նպատակով նախագծային աշխատանքներ իրականացնելու համար: Եվս 18 մլն 300 հազար դրամ կհատկացվի Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 , Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցների, Վարդաբլուրի միջնակարգ դպրոցի մարզադահլիճների վերակառուցման նպատակով նախագծային աշխատանքներ իրականացնելու համար:

Ծաղիկներ խոնարհվեցին անմար կրակի առջև

Ծաղիկներ խոնարհվեցին անմար կրակի առջև 11.05.2020

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձին, Հաղթանակի և խաղաղության օրվան նվիրված միջոցառումը մարզկենտրոնում սակավամարդ էր: Վանաձորի Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին նվիրված հուշարձանի մոտ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած զինվորներին իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, Գուգարաց թեմի առաջնորդ, տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, մարզպետարանի, համայնքապետարանի պաշտոնյաներ, Հայրենական մեծ պատերազմի և արցախյան ազատամարտի վետերաններ, ԵԿՄ անդամներ, զինվորականներ:

Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել

Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել 11.05.2020

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ հոբելյանական տարեդարձի և Շուշիի ազատագրման 28-ամյակի առթիվ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի մի խումբ պաշտոնյաներ անձամբ այցելեցին Հայրենական մեծ պատերազմի մասնակից 21 վետերանների և Շուշիի ազատագրմանը մասնակցած 34 ազատամարտիկների բնակարաններ՝ իրենց հարգանքն ու խոնարհումը հայտնելով նրանց: Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր հյուընկալվեց 97-ամյա Հովհաննես Ուլիխանյանի օջախում: Երեք երեխաների հայրը, թոռների, ծոռների ու ծուռների պապիկը շրջապատված էր ջերմ հոգատարությամբ: Ասում է՝ հազվադեպ է խոսում պատերազմի մասին, չի սիրում հիշել այդ օրերը, միայն պատմում է, որ վիրավորվել է 4 անգամ և հրաշքով փրկվել: Փոխարենը հպարտանում է, որ 60 տարի հաշվապահ է աշխատել ու դեռ կաշխատեր, եթե առողջությունը ներեր.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 04.05–08.05.2020թ. ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից խոցելի խմբերին տրամադրած նվիրատվությունների վերաբերյալ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 04.05–08.05.2020թ. ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից խոցելի խմբերին տրամադրած նվիրատվությունների վերաբերյալ 11.05.2020

Վանաձոր համայնքում Նոր Զովք խանութների ցանցը համայնքի սոցիալապես անապահով 43 ընտանիքի տրամադրել է սնունդ: Ստեփանավան համայնքում բարերարի կողմից հատկացվել է սննդօգնություն 20 անապահով ընտանիքի: Տաշիր համայնքի թիվ 1 ՆՈՒՀ-ի և Տաշիրի համայնքապետարանի կողմից սոցիալապես անապահով և միայնակ ապրող 5 ընտանիքի տրամադրվել է սնունդ: Լոռի Բերդում բարերարների կողմից համայնքի բնակավայրերի 5 անապահով ընտանիքի տրամադրվել է սննդօգնություն (Լոռի Բերդ՝ 2 , Լեջան՝ 1 ընտանիք, Ուռուտ՝ 1, Ագարակ՝ 1 ընտանիք):

Աշխատանքային խորհրդակցություն Լոռու մարզպետարանում

Աշխատանքային խորհրդակցություն Լոռու մարզպետարանում 11.05.2020

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր ընդլայնված խորհրդակցություն անցկացրեց փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Ներկաները հանդես եկան նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությամբ: Փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը տեղեկացրեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում մարզպետարանի աջակցող խմբերի և կամավորների օգնությամբ շարունակվել է սննդօգնության բաշխումը մարզի կարիքավոր ընտանիքներին, որոնց վերաբերյալ յուրաքանչյուր շաբաթ տեղեկանք է հրապարակվում:

Պարգևատրվեցին «Լոռին այսօր» խորագրով լուսանկարների մրցույթի հաղթողները

Պարգևատրվեցին «Լոռին այսօր» խորագրով լուսանկարների մրցույթի հաղթողները 11.05.2020

Շուրջ մեկ ամիս առաջ Լոռու մարզպետարանն իր «Լոռի տուրիզմ» (https://www.facebook.com/lori.tourism) էջի միջոցով հայտարարել էր լուսանկարների մրցույթ՝ «Լոռին այսօր» խորագրով՝ նպատակ ունենալով հանրությանը ներկայացնելու մարզի յուրօրինակ ու գրավիչ առանձնահատկությունները, մինչ այժմ հայտնի ու անհայտ անկյունները, հնարավորություն ընձեռելով՝ որպեսզի մարզի բնակիչներն ի լուր բոլորի, լուսանկարների լեզվով խոսեն մարզի սիրելի ու նախընտրելի վայրերի, մարզի նկատմամբ մեծագույն ու անկեղծ սիրո մասին: Մրցույթին մասնակցելու հնարավորություն էր տրվել բոլոր ցանկացողներին: Քաղաքացիների ուղարկված լուսանկարներն այս օրերին տեղադրվեցին նշված հարթակում՝ պայմանով, որ դրանք լինեն հեղինակային: Առավել շատ թվով հավանումներ ստացած առաջին երեք մասնակիցներն էլ ճանաչվեցին հաղթողներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-06 10:51:30