Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շնորհավորագիր՝ Վահե Շահվերդյանին

Շնորհավորագիր՝ Վահե Շահվերդյանին 25.08.2020

Օրերս լրացել էր ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի ծննդյան 75 ամյակը: Այսօր Լոռու մարզպետը հյուրընկալեց Վահե Շահվերդյանին՝ շնորհավորագիր հանձնելու, ևս մեկ անգամ շեշտելու՝ նրա ունեցած մեծ ավանդը ոչ միայն Վանաձորի, այլև հայ թատրոնի զարգացման ու առաջընթացի գործում անգնահատելի է: Մարզպետը մասնավորապես նշեց. -Թատրոնին նվիրելով Ձեր գիտակից կյանքի մեծ մասը՝ Դուք կարողացել եք վաստակել հանդիսատեսի սերն ու համակրանքը: Ստեղծագործություններին նոր շունչ ու հոգի տալով, հնին միահյուսելով նորը, ավանդականին՝ ժամանակակիցը՝ Դուք ձևավորել եք միանգամայն նոր մշակույթ և ուրույն դիմագիծ հայ թատրոնում: Ցանականում եմ նոր բեմեր և ստեղծագործական բազմաթիվ հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի ու մարզի մշակութային կյանքի առաջընթացի:

Մարզադաշտերի կառուցում՝ Մարգահովիտ համայնքում

Մարզադաշտերի կառուցում՝ Մարգահովիտ համայնքում 25.08.2020

Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում այս տարի միանգամից 2 մարզադաշտ է կառուցվում, որոնցից մեկը սուբվենցիոն ծրագրով՝ պետական օժանդակությամբ, մյուսը՝ Ֆուտբոլի Ֆեդերացիայի ֆինանսավորմամբ: Մարզի ղեկավարը ծանոթացավ խաղադաշտերի կառուցման աշխատանքների ընթացքին: Համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում միջազգային չափանիշներին համապատասխանող մարզադաշտի կառուցման աշխատանքների մոտ 70 տոկոսն արդեն արված է. մարզադաշտը կունենա հանդերձարան, տրիբունա, ցանկապատ,դարպասներ, 80ից 90 նստատեղ. մի խոսքով՝ այն կհամապատասխանի անհրաժեշտ բոլոր չափանիշներին: Աշխատանքների մեծ մասը այս տարի կավարտվի, հաջորդ տարի էլ նախատեսում են նաև վազքուղիների կառուցում: Ներդրվում է մոտ 21 մլն դրամ, որից շուրջ 9 մլն-ը՝ պետական բյուջեից, մնացածը համայնքային ներդրում է:

Լոռու մարզպետը այցելեց Դեբեդ լայֆ/ Debed life հյուրատուն

Լոռու մարզպետը այցելեց Դեբեդ լայֆ/ Debed life հյուրատուն 25.08.2020

«Դեբեդ լայֆ» հյուրատունը այն քչաթիվ կենտրոններից է, որին Covid-ը ոչ թե խանգարեց, այլ հակառակը՝ նպաստավոր պայմաններ ստեղծեց արդյունավետ գործունեության համար: Կենտրոնի տնօերն Տաթևիկ Աղաբաբյանն ասում է՝ իր հյուրատունը նրանց համար է, ովքեր կարիք ունեն առանձնանալու, ստեղծագործելու ու աշխատելու՝ բնությանը հնարավորինս մոտ լինելով: Հետաքրքիր, հաջողված ու օրինակելի է Տարթևիկ Աղաբաբյանի պատմությունը. 16 տարի շարունակ Գերմանիայում ապրելուց ու աշխարհով մեկ շրջագայելուց հետո, եկել է Լոռի, ասում է՝ տարբեր երկրներ այցելելուց հետո հասկացել է՝ Լոռին լավագույն բացահայտումն էր, Դեբեդում հյուրատուն կառուցելն էլ՝ ամենատրամաբանական քայլը, որ կարող էր անել:

2020 թվականի սուբվենցիոն ծրագրով կվերանորոգվի Մեծավան համայնքի Միխայլովկա բնակավայրի ջրագծի ներքին ցանցը:

2020 թվականի սուբվենցիոն ծրագրով կվերանորոգվի Մեծավան համայնքի Միխայլովկա բնակավայրի ջրագծի ներքին ցանցը: 24.08.2020

Խմելու ջրի խնդիրը շուրջ 600 բնակիչ ունեցող համայնքի համար, ի վերջո, կլուծվի: Ծրագիրը կյանքի կոչելու համար կներդրվի մոտ 24 մլն. դրամ, որից 15 մլն.ը՝ պետական բյուջեից: Արդյունքում նախատեսվում է հիմնանորոգել 2500 մետր ջրագծի ներքին ցանց:

Լոռու մարզպետը ընդունեց «Լոռի» ֆուտբոլային ակումբի հիմնադիր-տնօրեն Թովմաս Գրիգորյանին և ակումբի ներկայացուցիչներին:

Լոռու մարզպետը ընդունեց «Լոռի» ֆուտբոլային ակումբի հիմնադիր-տնօրեն Թովմաս Գրիգորյանին և ակումբի ներկայացուցիչներին: 24.08.2020

Մարզպետարանը հնարավորինս կաջակցի «Լոռի» ֆուտբոլային ակումբին. բոլոր միջոցներն ու լծակները պատրաստ են գործադրել, որպեսզի հայկական ֆուտբոլի համբավը վերականգնվի և զարկ տրվի մարզաձևի զարգացմանը, իսկ Լոռվա ակումբի վարկանիշը է՛լ ավելի բարձրանա: «Լոռի» ՖԱ-ին մարզի ղեկավարը հայտնեց իր անվերապահ աջակցությունը: -Կազմակերպչական հարցերին զուգահեռ՝ թիմի համար առաջնային է նաև հոգեբանական աջակցությունը. ամեն ինչ կանենք ձեր կողքին լինելու, ոգևորելու և դրական ձեռքբերումները կրկնապատկելու համար, ակումբի ցանկացած ձեռքբերում նշանակալի և ոգևորող է նաև մեզ համար, - նշեց մարզի ղեկավարը: «Լոռի» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանն իր հերթին շեշտեց՝ մարզային ղեկավարության կողմից ուշադրությունը ոգևորող է, միևնույն ժամանակ՝ պարտավորեցնող՝ փորձությունները պատվով հաղթահարելու ու որակյալ խաղ ցուցադրելու առումով:

Լոռու մարզպետը ծանոթացավ Մարգահովիտ համայնքում գործող «Վարդանուշ» ՍՊԸ-ի պանրի արտադրամասի գործունեությանը:

Լոռու մարզպետը ծանոթացավ Մարգահովիտ համայնքում գործող «Վարդանուշ» ՍՊԸ-ի պանրի արտադրամասի գործունեությանը: 21.08.2020

Ընկերությունը շուկայում է՝ սկսած 2006 թվականից. այս ժամանակահատվածում հաջողվել է տարեցտարի ավելացնել և՛ վերամշակվող պանրի ծավալները, և՛ արտադրամասը հագեցնել ժամանակակից ու առաջատար տեխնոլոգիաներով: Սարքավորումների ձեռքբերման հարցում մեծապես աջակցել է «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագիրը: Արտադրամասը վերամշակում է օրական 1.5ից 2 տոննա կաթ և արտադրում պանրի տարբեր տեսակներ: Շուտով սպառողին կներկայացնեն նաև նոր տեսակի պանիր. այն դեռևս փորձարկման փուլում է, բայց, վստահեցնում են՝ սպառողը հաստատ գոհ կմնա:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-19 14:25:27