Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզում կմեկնարկի «Առողջ Հայաստան» փորձնական ծրագիրը 17.01.2022
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունեց «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական կազմակերպության հիմնադիր Լարիսա Հովհաննիսյանին և Առողջապահության նախարարի 1-ին տեղակալի խորհրդական Արազ Չիլոյանին: Հանդիպման նպատակն էր քննարկել «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական ծրագրի մոդելի ու փորձի հիման վրա ստեղծված նախաձեռնության՝ «Առողջ Հայաստան» հիմնադրամի գործունեության մանրամասները:

Օձուն և Տաշիր համայնքների դպրոցականները կտիրապետեն ավիամոդելավորման հմտությունների 14.01.2022
«Իգոր Մուրադյանի քաղաքական և գիտական ժառանգության» հիմնադրամը ձեռնամուխ է եղել այս տարվանից Լոռու մարզի Օձուն և Տաշիր համայնքերում ներդնելու ինժեներական խմբակների ուսումնական ծրագրեր՝ շուրջ 450 երեխայի ուսուցանելով կոնստրուկտորական հմտություններ, տեխնիկական խնդիրների ինքնուրույն հայտնաբերման ունակություններ, սովորեցնելով կազմել մոդելների (արագընթաց, պիլոտաժային, օդային մարտ, ազատ թռչող)նախագծման և կառուցման անհատական նախագծեր:

Ամփոփվեցին ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության 2021թ.-ի աշխատանքները 13.01.2022
ՀՀ ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչությունում այսօր տեղի ունեցավ 2021 թվականի ընթացքում արտակարգ իրավիճակներում մարզի բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության ոլորտներում ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից իրականացված աշխատանքների հաշվետու նիստը: 2021 թվականի տարեկան աշխատանքները ներկայացրեց Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Սերոբ Գաբրիելյանը:

Պարտադիր զինվորական ծառայության մեկնեց վանաձորցի նորակոչիկների ձմեռային զորակոչի առաջին խումբը 10.01.2022
ՀՀ ՊՆ Լոռու մարզի զինվորական կոմիսարիատի Վանաձորի բաժանմունքից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները: Զորակոչի առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Գուգարաց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Սամվել Գևորգյանը, Լոռու մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արմեն Հակոբյանը, ուժային կառույցների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք, զինակոչիկների հարազատներ ու ընկերներ:

Քրիստոս ծնավ և հայտնեցավ 07.01.2022
Հունվարի 6-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Ծնունդը՝ Աստվածահայտնության տոնը: Տոնի առթիվ մատուցվեց Սուրբ ծննդյան պատարագ առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում՝ ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի: Պատարագին ներկա էին նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կահիրեի միջազգային բիենալե՝ երեխաների արվեստի համար 07.01.2022
Եգիպտոսի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարությունը «Amesea Africa & Middle East for Education Through Art» ոչ կառավարական կազմակերպության հետ համատեղ անցկացնում է «Կահիրեի միջազգային բիենալե՝ երեխաների արվեստի համար» («The Cairo International Biennale for Children’s Arts») միջոցառումը՝ «Նկար իմ երկրից» խորագրով։



